Տնտեսական14:07, 23 Մարտ 2015
Թուրքիային բաժին է ընկնում համաշխարհային ռազմարդյունաբերության 0.5 տոկոսը

Ռազմական արդյունաբերության ոլորտում դեռ սկսնակ Թուրքիան որոշակի առաջընթաց է գրանցել՝ համաշխարհային արդյունաբերությունում 17-րդ հորիզոնականից անցնելով դեպի 16-րդը:
Թուրքական «ekonomi.haber7.com»-ի տեղեկատվությամբ՝ 2010-2014թթ ժամանակահատվածի վերաբերյալ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հետազոտության ինստիտուտի (SİPRİ) զեկույցի համաձայն Թուրքիային դեռևս բաժին է ընկնում համաշխարհային ռազմական արդյունաբերության ընդամենը 0.5 տոկոսը, բայց այս առումով Թուրքիան արագ զարգացող երկրների թվին է պատկանում:
Ներկայումս Թուրքիայի ռազմամթերքի 50-60 տոկոսն արտադրվում է հենց երկրի ներսում և ըստ SİPRİ-ի, այդ ցուցանիշով Թուրքիան է Նորվեգիայի և Հարավային Աֆրիկայի Հանրապետության մակարդակին: SİPRİ-ի՝ «արտահանում կատարող զարգացող երկրների» ցուցակում հայտնված Թուրքիան նախատեսել է 2015թ իր արտահանման ծավալները հասցնել 2 մլրդ դոլարի: Ռազմամթերք ներմուծող երկրների ցուցակում Թուրքիան գրավում է 7-րդ տեղը: Ընդ որում, Թուրքիան ամենաշատը զենք է ներմուծում ԱՄՆ-ից (58 տոկոս), Հարավային Կորեայից (13 տոկոս), Իսպանիայից (8 տոկոս):
Ամենամեծ ռազմամթերք արտահանող երկրներ են ճանաչվել ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Չինաստանը: Վերջինս անցած տասնամյակում 143 տոկոսով մեծացրել է համաշխարհային զենքի շուկայում իր մասնաբաժինը՝ գերազանցելով և խլելով Գերմանիայից խոշոր արտահանողների ցուցակի 3-րդ հորիզոնականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |