Միջազգային08:14, 24 Մարտ 2015
Ալժիրում շուրջ 100 թուրք բանվոր էվակուացվել է ԻՊ-ի ահաբեկիչների վտանգից

Ալժիրի կառավարությունը, խորապես անհանգստացած լինելով «Իսլամական պետություն» (ԻՊ) կոչվող ահաբեկչական խմբավորման գրոհայինների` հարևան Թունիսում իրականացրած ահաբեկչությունից, որոշում է կայացրել ժամանակավորապես տարհանել Քաբիլյե շրջանում ճանապարհաշինության մեջ աշխատող շուրջ 100 թուրք բանվորներին:
Թուրքական «Հաբերլեր» լրատվականը, հղում անելով արաբական «Էլ արաբիա» լրատվամիջոցին, տեղեկացնում է, որ թուրք բանվորները երկրից էվակուացվել են զուտ անվտանգության նկատառումներով: Ալժիրի անվտանգության մարմինները նման քայլը պատճառաբանել են այն հիմնավորմամբ, որ ԻՊ-ի ահաբեկիչների պոտենցիալ թիրախը սովորաբար լինում են օտարեկրցիները, տվյալ դեպքում` Թուրքիայի քաղաքացիները:
Հիշեցնենք, որ 2014թ. Ալժիրի նույն Քաբիլյե շրջանում ԻՊ-ի զինյալները 2014-ին առևանգել ու գլխատել էին ֆրանսիացի մի զբոսաշրջիկի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |