Միջազգային14:04, 24 Մարտ 2015
ՄԱԿ-ի զեկույցում Թուրքիան ամենաշատը քննադատվում է մամուլի անազատության համար

Հրապարակվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի աշխատանքային խմբի զեկույցը, համաձայն որի, Թուրքիան ընդունել է ավելի վաղ իրեն ուղղված 278 առաջարկներից ու քննադատություններից ընդունել է 153ը: 46-ի մասին հայտարարել է, որ արդեն իրագործել է դրանք, 27-ը մերժել է, իսկ ևս 52-ի վերաբերյալ դեռևս որևէ դիրքորոշում չի հայտնել:
Զեկույցից պարզ է դառնում, որ Թուրքիան ամենաշատը քննադատվում է մամուլի անազատության և խոսքի ազատության սահմանափակման համար, իսկ դեռևս Թուրքիայի կողմից պատասխանի չարժանացած առաջարկների շարքում առաջնային են «համացանցի վերաբերյալ օրենքի՝ խոսքի ազատության սկզբունքին համապատասխան փոփոխության, ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխության, ալևիների համար պարտադիր կրոնի դասերի վերացման» առաջարկները:
Թուրքիան մինչև հունիս ժամանակ ունի՝ պատասխանելու իր կողմից դեռևս անարձագանք մնացած 52 առաջարկներին: Թուրքիան մերժել է Հարավային Կիպրոսի հունական վարչակազմի առաջարկները, քանի որ պաշտոնապես չի ճանաչում այդ պետությունը: Մերժել է նաև Տիեզերական պատրիարքարանին իրավական կարգավիճակ տալու մասին Հունաստանի առաջարկը: Անկարան մերժել է նաև ահաբեկչական խմբերի, այդ թվում միջազգային կազմակերպված հանցավոր խմբերի տեղաշարժը կանխելու համար սահմանների խստացված վերահսկողության մասին Սիրիայի առաջարկը:
Թուրքիայի կողմից ընդունված առաջարկների մեջ տեղ են գտել մասնավորապես կանանց դեմ բռնությունների, ընտանեկան բռնությունների, մարդկանց առևտրի և նմանատիպ գործունեությունից տուժողների պաշպանության վերաբերյալ համապատասխան օրենքներում փոփոխություններ մտցնելու մասին առաջարկները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |