Հասարակական07:12, 24 Մարտ 2015
Նոր սկանդալ Շիշլիում. պոլսահայերը դժգոհ են Թալին Էրգյունեշի թեկնածությունից
Ստամբուլի Շիշլիի թաղապետարանում սկանդալ է ծագել: Թուրքական «beyazgazete.com» լրատվակայքը գրում է, որ Շիշլիի նախկին և նոր թաղապետների՝ Մուսթաֆա Սարըգյուլի և Հայրի Ինոնյուի միջև լարվածությունը դեռ լրիվ չմարած, արդեն նոր ճգնաժամ է հասունանում: Այս անգամ պատճառը առաջիկա խորհրդարանական ընտրությունների պատգամավորի թեկնածուի ընտրությունն է:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP)՝ Շիշլլից առաջադրված մեջլիսի նախկին պատգամավոր Արիֆ Էրգյունեշի դստեր՝ Թալին Էրգյունեշի թեկնածության հաստատումը կուսակցությունում բողոքի մեծ ալիք է առաջացրել:
Խոսակցություններ են պտտվում, որ Շիշլիի թաղապետ Հայրի Ինոնյուն է միջամտել ու բարեխոսել իր հին ընկեր Արիֆ Էրգյունեշի դստեր համար, ԺՀԿ ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն էլ հաստատել է Թալին Էրգյունեշի թեկնածությունը:
Աղբյուրը նաև նշում է, որ Ստամբուլի հայկական համայնքը ևս դեմ է այս թեկնածությանը: Պոլսահայ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են պահանջում Քըլըչդարօղլուից, որպեսզ նրան հայտնեն իրենց դժգոհությունը խնդրի կապակցությամբ: Պոլսհայերը պնդում են, որ Թալին Էրգյունեշը չի ներկայացնում հայ համայնքի շահերը:
Նշենք, որ հայկական ծագումով Թուրքիայի քաղաքացի տկն Թալին Էրգյունեշը Սուրբ Հակոբ հիվանդանոցի հասարակայնության հետ կապերի վարչության տնօրեն և հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ Լևոն Զեքիանի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Հանդիպման օրակարգի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |