Միջազգային13:00, 25 Մարտ 2015
ԱՄՆ-ի պետքարտուղարը մտահոգված է Թուրքիայում մամուլի անազատությամբ

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին պատասխանել է 2015թ. փետրվարին 88 կոնգրեսականների ստորագրությամբ իրեն հղված նամակին, որտեղ մտահոգություն էր հայտնվում վերջին շրջանում Թուրքիայում գրանցված մամուլի հանդեպ գործադրվող ճնշումների կապակցությամբ:
Ըստ թուրքական «Հաբերդար» լրատվականի՝ կոնգրեսականների նամակին տրված պատասխանում նույնպես տեղ են գտել Թուրքիայում մամուլի ազատության սահմանափակումները քննադատող մտքեր: Նշվել է նաև, որ այդ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը բազմիցս ներկայացվել է թե թուրք պաշտոնյաների հետ առանձնազրույցների ժամանակ, թե հրապարակային հայտարարություններում և թե մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում:
ԱՄՆ պետքարտուղարության տարածած պատասխան նամակում մասնավորապես ասված է. «Մենք կիսում ենք ձեր անհանգստությունը բազմակարծության և մամուլի ազատության սահմանափակմանն ուղղված ճնշումների կապակցությամբ: Պետքարտուղարության խոսնակմ ապրիլի 14-ին նշված ձերբակալությունների վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել: Ընդգծվել է, որ մամուլի ազատությունը, արդար դատաքննությունը և դատական համակարգի անկախությունը առողջ ժողովրդավարության կարևորագույն բաղկացուցիչն են և պահանջվել է, որ թուրքական իշխանությունները հետևեն, որպեսզի այդ հիմնարար արժեքները չոտնահարվեն»:
Գրավոր պատասխանում նաև ընդգծվել է, որ իրենք գոհունակությամբ են ընդունել Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից Twitter սոցկայքը Թուրքիայի ինտերնետ-տիրությում կրկին հասանելի դարձնելու մասին որոշումը և շարունակելու են խթանել Թուրքիայում ժողովրդավարության սկզբունքների ձեռքբերմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրագործումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |