Քաղաքական07:52, 25 Մարտ 2015
Թուրքիայի մեջլիսի նախագահ. «Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիայի կամքը չի փոխվել»
Թուրքիայի Ազգային մեծ ժողով (TBMM-ԹԱՄԺ) նախագահ Ջեմիլ Չիչեքը Վաշինգտոնում մասնակցել է «Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» (CSIS) կազմակերպած «Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները 21-րդ դարում» խորագրով համաժողովին: Չիչեքը հանդես է եկել ելույթով՝ խոսելով նաև Հայաստանի հետ հարաբերությունների, Հայոց ցեղասպանության թեմաների շուրջ:
Չիչեքը հայտարարել է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիայի կամքը չի փոխվել: «Թուրքիան Հայաստանին անկեղծ և սրտաբաց է վերաբերվում, սակայն Հայաստանն ապրիլի 24-ին ընդառաջ նախընտրել է մեր բոլոր բարի նպատակներով արված նախաձեռնություններին բացասաբար պատասխանել: Տեսնում ենք, որ Հայաստանն իր էներգիան ծախսում է ոչ թե հարաբերությունների կարգավորման, այլ 1915 թվականի դեպքերի տարելիցի շրջանակներում Թուրքիայի դեմ արվող քարոզչությանն ակտիվացման վրա»,- Չիչեքի խոսքերը մեջբերել է թուրքական «Թայմ թուրք» լրատվական կայքը:
Թուրքիայի խորհրդարանի նախագահը կրնկնել է թուրքական այն թեզը, թե 1915 թվականին տեղի են ցավալի իրադարձություններ, որոնք պատերազմի հետևանք էին և որոնցից տուժել են բոլոր, ոչ միայն հայերը:
«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ 20 միլիոն մարդ է մահացել: Այդ պատերազմի մեծ մասը մեր տարածքում է տեղի ունեցել: Այո, այդ պատերազմի տառապանքները հայերին, թուրքերին, քրդերին, արաբներին և Անատոլիայում բնակվող այլ խմբերի է բաժին ընկել»,- ասել է մեջլիսի նախագահը` ընդգծելով «արդար հիշողության» գաղափարի հեռանկարների գնահատման անհրաժեշտության մասին:
Թուրք պաշտոնյան նաև շեշտել է, թե Թուրքիան բացել է իր արխիվները հետազոտողների առջև և ցանկանում է, որպեսզի հայերը և մնացած բոլորը, ովքեր տեղեկություններ կամ փաստաթղթեր ունեն, դրանք հանձնեն պատմաբանների դատին:
Չիչեքի բնորոշմամբ` 1915-ին տեղի ունեցածի բազմակողմանի լուսաբանման, բացահայտման ամենաշահագրգիռ կողմը հենց Թուրքիան է: «Ովքե՞ր են այս ամենի առջևում և հետևում կանգնած, ովքե՞ր են հրահրել այդ դեպքերը, ովքե՞ր են խրախուսել: Արդյունքը ինչպիսին էլ լինի, ցանկանում ենք, որ բազմակողմանիորեն փաստերով հիմնավորված լինեն»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |