Իրավական08:15, 26 Մարտ 2015
Էրդողանը` ծաղրանկարում. «Բա այսպես չոր ու ցամաք կլինի՞: Գոնե մի լրագրող կմորթեինք»
Թուրքիայում հրապարակվող երգիծական «Penguen» ամսագրի հայտնի ծաղրանկարիչները Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով ավելի քան 11 ամիս ազատազրկման են դատապարտվել:
Ծաղանկարիչներ Բահադիր Բարութերի և Օզեր Այդողանի հեղինակած ծաղրանկարը ներկայացնում է նախագահի մուտքը նոր նախագահական պալատ, որտեղ նրան դիմավորող պաշտոնյան Էրդողանին մատներով շրջանակ է ցույց տալիս (նույնասեռականների խորհրդանիշը):
Չնայած ծաղրանկարիչների փաստաբանը հայնտել է, որ նկարում նախագահին վիրավորող որևէ արտահայտություն չկա, այնուամենայնիվ, Բարութերի ու Այդողանի նկատմամբ դատարանը կայացրել է 11 ամսվա և 20 օրվա ազատազրկման որոշում, որը փոխարինվել է 7000 (մոտ 3000 դոլար) թուրքական լիրա տուգանքով:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ վիրավորանք է դիտվել ծաղրանկարում ոչ այդքան ակնառու ժեստը, մինչդեռ ահա ծաղրանկարում Էրդողանին վերագրվող սարսափելի արտահայտությունը չի համարվել վարկաբեկիչ, մնացել է անարձագանք:
Խոսնքն այն մասին է, որ Էրդողանին դիմավորող պաշտոնյան ասում է. «Բարով եք եկել նստավայր, հաջողություն Ձեր գործերին»: Դրան ի պատասխան Էրդողանն ասում է. «Բա այսպես չոր ու ցամաք կլինի՞: Գոնե մի լրագրող կմորթեինք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |