Քաղաքական08:35, 27 Մարտ 2015
Թուրք նախարար. «Հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում»
Թուրքիայի Եվրաինտեգրման հարցերով նախարար և Եվրամիության (ԵՄ) անդամակցության գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրն Իտալիայում հանդիպել է իտալացի գործընկերոջ Պաոլո Ջենտիլոնիի հետ: Հանդիպումից հետո Բոզքըրը խոսել է լրագրողների հետ՝ ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերություններին: Թուրք նախարարնը հերքելով այն փաստը, որ 1915 թվականին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, ասել է, որ Թուրքիայի պատմության մեջ ոչ մի ամոթալի դեպք չի եղել:
Բոզքըրը խոսել է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի մասին, որը քննարկման է դրվելու ապրիլի 15-ին:
Թուրքական «Հյուրիյեթ» թերթի տեղեկացմամբ՝ նախարարը ցանկություն է հայտնել, որ ԵԽ որոշումը հիմք չդառնա այս խնդրի հետագա շարունակման համար: «Մենք ակնկալում ենք հակառակ որոշումներ, որոնք կօգնեն մեզ այս ամենը անցյալում թողնել և հիմք կդառնան, որպեսզի մարդիկ խաղաղության մեջ ապրեն և ապագա կառուցեն»:
Նա կրկնել է թուրք մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հաճախակի դարձած հայտարարությունը, թե հարցը պետք է թողնել, պատմաբաններին, որոնցից կազմված հանձնաժողովի որոշումը Թուրքիան պատրաստ է ընդունել:
Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ Բոզքըրն ընդգծել է, որ հայ-թուրքական արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի օրակարգում, իսկ Հայաստանն այն հետ է կանչել խորհրդարանից: Բոզքըրը հայկական կողմին մեղադրել է գործընթացը կասեցնելու մեջ:
«Այդ փաստաթղթերի տակ դրված է մեր այժմյան վարչապետի ստորագրությունը, ով այն ժամանակ արտգործնախարար էր: Այդ գործընթացը տեղի է ունեցել մեր նախագահի համաձայնությամբ: Սակայն հայկական կողմը, ցավոք, գործընթացը կասեցրել է: Համոզված եմ, որ անձնական զգացումների փոխարեն դատողությունը կհաղթի: Հակառակ դեպքում ԵԽ որոշումը պարզապես թղթի կտոր կլինի»,-ասել է նախարարը:
Նյութին վերաբերող այլ նորությունները
Թուրքիայի նախագահը պատասխանել է «France 24» հեռուստաալիքի հարցերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |