Ցեղասպանություն12:36, 27 Մարտ 2015
Չավուշօղլու. «Հույս ունենք ցեղասպանության հարցում ԱՄՆ-ն իր դիրքորոշումը չի փոխի»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» հեռուստաալիքի եթերում խոսել է ապրիլի 20-21-ին ԱՄՆ –ի մայրաքաղաք Վաշինգտոն կատարելիք այցի մասին: Իր խոսքում նախարարը անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին և Հայոց ցեղասպանության թեմային:
Մասնավորապես, Թուրքիայի արգործնախարարը, պատասխանելով այն հարցին, թե Հայոց ցեղասպանության 100ամյակի կապացությամբ հնարավո՞ր է` ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփխություն լինի, ասել է.
«Հուսով եմ, որ ԱՄՆ-ի դիրքորոշման մեջ փոփոխության չի լինի: Հակառակ դեպքում մեծ հարված կհասցվի մեր հարաբերություններին, ամեն դեպքում ԱՄՆ նույնպես դա գիտակցում է»:
Չավուշօղլուն ընգծել է, որ հայկական սփյուռքը Ցեղասպանության 100 ամյակին ընդառաջ ավելացնելով ջանքերը, միակողմանի հիշողությամբ է առաջնորդվում:
Այնուհետև Թուրքիայի արտգործանախարարին հարցրել են, թե արդյո՞ք Հայոց ցեղասպանության 100ամյակի տարելիցից հետո, հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու մտադրություն կա, ինչին Չավուշoղլուն պատասխանել է. «Հայաստանը նախ և առաջ պետք է իր հարևանների հետ կարողանա հարաբերությունները կարգավորել»:
Թուրք նախարարը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորումը կրկին կապել է Ղարաբաղյան հիմնախնդրի հետ:
«Հայաստանը պետք է ցույց տա, որ այս տարածաշրջանում խաղաղ է ապրում: Բոլոր հաևանների հետ խնդիրներ ունեցող երկիրը պետք է մտածի արդյոք սխալը իր մեջ է, թե ուրիշների: Մենք Հայաստանի հետ հարաբերությունները կկարգավորենք, եթե այդ պայմանները իրականացվեն:»
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |