Տարածաշրջան07:38, 28 Մարտ 2015
Ստամբուլում «Ակոս» թերթի նախկին խմբագրատունը վերածվելու է թանգարանի

Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի խմբագրության շենքը, որի դիմաց 2007-ին սպանվել էր թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքը, այսուհետև կվերածվի թանգարանի: Դինքի սպանությունից հետո Թուրքիայի տարբեր շրջաններից կամ արտասահմանից պարբերաբար անսպասելի հյուրեր են այցելել խմբագրություն՝ տեսնելու խմբագրի սենյակը, որտեղ դեռ մինչ օրս ոչ ոք ձեռք չի տվել նրա իրերին ու ոչ մի փոփոխություն չի արվել:
Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթի կայքի տեղեկացմամբ` «Ակոս»-ի խմբագրությունը և «Հրանտ Դինք» հիմնադրամը նոր հասցե են տեղափոխվել և այսուհետև կգործեն «Անարատ հղիության» շենքում, որը նախկինում հայկական դպրոց է եղել:
«Դինքի աշխատասենյակը լրիվ իմաստով թանգարան կդառնա, իսկ շենքի մնացած հատվածը, որտեղ գտնվում էր խմբագրությունն ու հիմնադրամը, կվերածվի իսկական «Ճշմարտության և խղճի» թանգարանի՝ նվիրված Հրանտ Դինքին, Հայոց ցեղասպանությանը, Թուրքիայում հայերի և այլ փոքրամասնությունների իրավունքներին », -գրում է թերթը:
Իսկ «Ակոսի» նոր շենքը թերթին ավելի լավ պայմաններոմ գործելու հնարավորություն կտա: Այստեղ կա բոլոր ցանկացողների համար բաց գրադարան և արխիվ, 70 հոգանոց նիստերի դահլիճ և ցուցադրության սրահ: Կլինեն նաև հայերենի դասընթացների համար հարմարավետ սրահներ և կենտրոն, որտեղ հասանելի կլինեն «Հրանտ Դինք» հիմնադրամի գրքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |