Ցեղասպանություն07:42, 30 Մարտ 2015
Դավութօղլուի խորհրդականը 1915-ին տեղի ունեցածն անվանել է ցեղասպանություն

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը ելույթով հանդես է եկել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ:
Ըստ թուրքական «haberler.com» լրատվակայքի՝ ելույթի ժամանակ Մահչուփյանն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին: Վարչապետի խորհրդականն այդ թեմայով մասնավորապես ասել է:
«Ինչպես արդեն նշել եմ՝ ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում, քան հայ: Ես ազգայնամոլ չեմ: Բայց երբ հարցը վերաբերում է ցեղասպանությանը, ես օգտագործում եմ «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, քանի որ գոյություն ունի ցեղասպանության սահմանում և տեղի ունեցածը համապատասխանում է այդ սահմանմանը: Եթե սահմանումը փոխեք, սա կարող է ցեղասպանություն չհամարվել: Շատերը գուցե կարող են ինձ չհասկանալ: Բայցևայնպես, ցեղասպանությունը ոչ թե պատմական, այլ իրավական բնորոշում է: Ցեղասպանությունն այնպիսի բան չէ, որը հնարավոր լինի դիտել, ասել ՝ տես, այստեղ ցեղասպանություն կա: Կարող են բազմաթիվ բռնություններ տեղի ունենալ, և դրանց ամբողջությանը նայելով դրանք կարող են որակվել որպես ցեղասպանություն:
Բայց ես, 1915-ին և դրանից հետո տեղի ունեցածով իսկապես շատ ավելի եմ հետաքրքրվում, քան միայն որակում տալն է: Ես կարծում եմ , որ ավելի կարևոր է տեսնել, թե պատմական ու հասարակական տեսանկյունից հայերի համար ինչ նշանակություն ունի թուրք ազգը, քան ուղղակի կառչել դեպքերի անվանումից: Այդ պատճառով ես դեմ եմ նաև հայ ազգայնամոլներին, քանի որ նրանք հանուն քաղաքականության հեռանում են իրականությունից և մարդկանց իրական վշտերից»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Յավաշը նշել է, որ չնայած Թրամփը Բայդենին հակառակ չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը՝ այդուհանդերձ երևում է, որ «1915-ի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումը հիմնական գծերով շարունակվում է»։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Forbes Türkiye» բիզնես-ամսագիրը հրապարակել է Թուրքիայի ամենահարուստ 100 մարդկանց ցանկը։
Իմամօղլուի փաստաբանը պարզաբանել է, թե ինչու է դատական գործընթաց սկսելու համար ընտրվել հենց մայիսի 6-ը։
Հայտարարության մեջ կողմերին կոչ է արվել գործել ողջամիտ և խուսափել միակողմանի գործողություններից։
Ամերկյան ընկերությունը հրապարակել է 2025-ին աշխարհում ամենաուժեղ բանակն ունեցող պետությունների ցանկը:
Օրակարգում է եղել Պակիստանի և Հնդկաստանի միջև մեկնարկած ռազմական բախումը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |