Միջազգային13:50, 31 Մարտ 2015
Անգելա Մերկելը ապրիլի 24-ին չի այցելի Երևան
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի թուրքական «zaman-online.de» կայքը: Գերմանիային Հայաստանում կներկայացնի Եվրամիության (ԵՄ) հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոտը, ով ներկայացնում է «Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն»-ը (ՍԴԿ- SPD):
«Երևանում կազմակերպվելիք հայերի տեղահանության և սպանությունների հիշատակման միջոցառումներին լինելում եմ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցիչը»,- ասել է Ռոտը՝ չօգտագործելով ցեղասպանություն եզրույթը:
Իսկ Թուրքիայում կայանալիք Գալիպոլիի միջոացռումներին Գերմանիայի մասնակցության հարցի մասին աղբյուրը ոչինչ չի հայտնում:
Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը, պատասխանելով «Ձախերի կուսակցության» (Die Linke) հարցմանը, պատասխանել էր, որ ապրիլի 24-ին Երևանում Գերմանիայի ներկայացուցչի հարցը դեռ քննարկման մեջ է:
Իսկ այն հարցին, թե արդյոք Գերմանիայի կառավարությունը որակում է 1915թ ջարդերը որպես ցեղասպանություն, պատասխան էր տրվել, թե անհրաժեշտ է պատմաբանների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի այդ հարցը: Այդ պատասխանում ևս չէր գործածվել ցեղասպանություն տերմինը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Թուրքիայի ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի՝ Սիրիայում կարգուկանոն հաստատվելուց հետո Թուրքիան կարող է ծովային իրավասության քայլեր ձեռնարկել։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմական մոբիլիզացիան նման է 2019-ի Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողություններից առաջ տիրող իրավիճակին։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
Էլեկտրոնային պատերազմի թուրքական համակարգերը լիովին խաթարել էին Ասադի ռեժիմի ռազմական հաղորդակցության ենթակառուցվածքը Սիրիայում։
Ֆիդանն ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդի կարիքները հոգալու գործին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |