Քաղաքական07:45, 31 Մարտ 2015
Էրդողանը Սլովենիայի նախագահին անձամբ է հրավիրել մասնակցելու Գալիպոլիի միջոցառումներին
Մարտի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պաշտոնական այցով գտնվելով Սլովենիայում, ելույթ է ունեցել մայրաքաղաք Լյուբլյանայում Սլովենիայի նախագահ Բորութ Փահորի հետ կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Թուրքական «haberler.com» լրատվակայքը տեղեկացնում է, որ Էրդողանն անդրադարձել է նաև Չանաքքալեի մարտերի 100 ամյակի տոնակատարությունների թեմային: Նա մասնավորապես նշել է, որ ներկա դրությամբ 30 երկրների նախագահներ և վարչապետներ արդեն հաստատել իրենց մասնակցությունը ապրիլի 23-24-ին Թուրքիայում կայանալիք պետական միջոցառումներին: Միաժամանակ Էրդողանը անձամբ հրավիրել է Սլովենիայի նախագահին՝ հույս հայտնելով, որ ապրիլի 24-ին հնարավորություն կունենան Չանաքքալեից միասին խաղաղության ուղերձ հղելու աշխարհին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ` մարտի 13-ին Դարդանելում կազմակերպված «Գալիպոլիի ոգին» խորագրով համաժողովի ժամանակ ևս Թուրքիայի նախագահը ներկաներին տեղեկացրել էր, որ ավելի քան 30 երկրներից Անկարայի հրավերին դրական պատասխան է տրվել:
«Ապրիլի 24-ին կայանալիք հարյուրամյակի միջոցառումներին մենք հրավիրել ենք տարբեր երկրների նախագահների և կառավարության ղեկավարների: Մինչև այս պահն արդեն ավելի քան 30 նախագահներ ու վարչապետներ հաստատել են, այդ օրը մեզ հետ Չանաքքալեում լինելու իրենց ուղղված հրավերը: Իսկ եթե հաշվենք նաև նախարարներին և այլ ներկայացուցիչների, ապա այդ թիվը զգալիորեն կմեծանա», ասել էր Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |