Իրավական12:26, 31 Մարտ 2015
Թուրք դատախազին պատանդ են վերցրել դատարանի շենքում և սպառնում են սպանել
Թուրքիայում ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ է վերցրել թուրք դատախազին, ով վարում է պատանի Բերքին Էլվանի սպանության գործը: Էլվանը զոհվել էր Գեզի զբոսայգու բախումների ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով:
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի տեղեկացմամբ` դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազը պանտանդ է վերցվել հենց իր գրասենյակում՝ Չաղլայանի դատարանի շենքում: Ոստիկանական ուժերը շրջափակել են շենքը, փակել են բոլոր մուտքերը և ելքերը:
Ձախակողմյան կազմակերպության անդամները պահանջել են անմիջապես ձերբակալել Բերքին Էլվանի սպանած ոստիկաններին, որոնց թաքցնում են: ինչպես նաև պահանջել են որպես միջնորդ ներգրավել պատգամավոր Սեզգին Թանրըքուլուին: Նրանք իրենց պահանջները իրականացնելու համար ժամանակ են տվել մինչև 15:35 (թուրքական ժամանակով):
Եթե մինչև այդ իրենց պահանջները չիրականացվեն և եթե ուժայինները գրոհի անցնեն, ապա իրենք կսպանեն դատախազին:
Հիշեցնենք, որ Բերքին Էլվանը Թուրքիայի ալևի կրոնական համայնքի ներկայացուցիչներից է: Նա 2013թ. Գեզիի հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից գլխի շրջանում ծանր վիրավորում էր ստացել և ամիսներ շարունակ գտնվելով կոմայի մեջ մահացել 2014-ին: Պատանու մահը հանրային դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել Ստամբուլում և Թուրքիայի այլ քաղաքներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել է Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «ՀԱՄԱՍ» խմբավորման անդամների նոր ցուցակ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների տակ։
Իր հարազատների հետ քուրդ դատապարտյալի հեռախոսազրույցն անջատվել է քրդերեն խոսելու պատճառով։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |