Մշակութային11:43, 01 Ապրիլ 2015
Թուրքական ամսագրի ապրիլյան համարը նվիրված է Հայոց ցեղասպանությանը

Թուրքիայում «Evrensel Kültür» ամսագիրի ապրիլյան համարն ամբողջությամբ նվիրված է լինելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: «Էվրենսել» լրատվական կայքը տեղեկացնում է, որ ամսագիրը 100-ամյա ցավը և ամոթը քննելու է պատմության, մշակույթի և արվեստի դիտանկյունից: Հասկանալու համար, թե թուրքերը առանց հայերի ինչ են կորցրել, պետք է հարցը քննեն ոչ միայն խղճի և բանականության, այլև պատմության, լեզվի, արվեստի, արհեստների, գրականության և մյուս «հարստությունների» պրիզմայի միջով , որոնք մարդուն մարդ են դարձնում են:
Ամսագրում հրապարակվելու են հայտնի լրագրողների, գրողների հոդվածները, որոնք կներկայացնեն հայերի բացակայությունից առաջացած դատարկությունը: Ընթերցողի դատին են հանձնվելու հոդվածներ, որոնք պատմելու են տարբեր բնագավառներում հայերի ունեցած ներդրումների մասին: Մասնավորապես բանասեր Նեջմիյե Ալփայն իր հոդվածում ներկայացնելու է լեզվագիտության բնագավառում հայ լեզվաբանների ունեցած դերի մասին՝ սկսած Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղար Հակոբ Դիլաչարից (Մարթայան) մինչև Սևան Նիշանյան:
Նաև կլինեն հոդվածներ`նվիրված թուրքական կինոյի հայ վարպետներին, թուրքական թատրոնում հայերի դերակատարությանը, հայկական երաժշտությանը, թուրքական վիպագրության մեջ հայի կերպարին և Հայոց ցեղասպանության ընկալումներին:
Ամսագրում կներկայացվի «20 կախաղան» հուշապատումի մասին պատմող հոդված: Հեղինակը հայ հոգևորական Գալուստ Պողոսյան է, ով գրել է 1915 թվականին Հնչակյան կուսակցության 20 անդամների մահապատժի մասին, որին անձամբ է ականատես եղել: Գիրքն առաջին անգամ հայարեն տպագրվել է 1921 թվականին: Այժմ «Էվրենսել» հրատարակչությունը պատրաստվում է գիրքը հրատարակել թուրքերեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |