Հասարակական10:04, 02 Ապրիլ 2015
«Գերմանիայից ներողություն ենք սպասում». Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ
Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցու հիմնադրամի նախագահ Էրգյուն Այըքը գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիան մեղքի բաժին ունի, ինչի համար էլ իրենք սպասում են, որ այդ երկիրը ներողություն խնդրի: Այըքը նշել է, որ 1-ին համաշխարհային պատերազմում Թուրքիայի ամենամոտ դաշնակից Գերմանիան իր դերն է ունեցել հայկական կոտորածներում:
«Իմ կարծիքով գերմանցիները ևս պատասխանատվություն են կրում այս հարցում: Գերմանիայի դաշնային կառավարությունը մինչև օրս 1915 թվականի կոտորածներին ցեղասպանություն որակում տալը երկրորդական հարց է համարել»: Վերջինս հավելել է, որ Գերմանիայի կողմից ներողություն խնդրելն անգամ բավարար կլինի:
Նշենք, որ Թուրքիայի Դիարբեքիր (պատմական` Ամիդ) քաղաքում գտնվող Սբ. Կիրակոս եկեղեղին Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է: 1376 թվականին կառուցված եկեղեցին 1980-ականներից գտնվում էր կիսաավեր վիճակում: 2010-2011 թվականներին իրականացված վերանորոգուման արդյուքնում շուրջ 32 տարվա ընդմիջումից հետո այն կրկին բացվել է հավատացյալների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |