Միջազգային07:35, 02 Ապրիլ 2015
Գերմանիայի խորհրդարանում ապրիլի 24-ին կքննարկվի Հայոց ցեղասպանության բանաձևը

Գերմանիայի խորհրդարանում (Bundestag) որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին մեկ ժամանոց նիստ հրավիրել: Թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» լրատվակայքի համաձայն՝ նիստի ժամանակ պետք է քննարկվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև, որի նախապատրաստման համար բունդեսթագում ներկայացված չորս կուսակցությունների պատգամավորներից հատուկ ոչ պաշտոնական աշխատանքային խումբ է ձևավորվել:
Գերմանական «Tagesspiegel» պարբերականը տեղեկացնում է, որ ընդդիմադիր և իշխանամետ կուսակցությունների միջև բուռն քննարկում է սկսվել՝ բանաձևի նախագծում ցեղասպանություն բառի օգտագործման վերաբերյալ: Ըստ աղբյուրի՝ ընդդիմադիր «Ձախերի» (Die Linke) և «Կանաչների» (Die Grünen) կուսակցությունները կողմ են ցեղասպանություն եզրույթի կիրառմանը, մինչդեռ իշխանական կուսակցության և կուսակցական կոալիցիաների խորհրդարանական խմբերի ղեկավարները համաձայն չեն այդ մտքի հետ:
Ըստ «Tagesspiegel»-ի՝ իշխող «Քրիստոնեական միություն» (Christlich Demokratische Union ) և «Սոցիալ- դեմոկրատ» (Sozialdemokratische Partei) կուսակցությունների՝ անցյալ շաբաթ ներկայացրած համատեղ տեքստի վերնագրում տեղ էր գտել «ցեղասպանություն» բառը: Սակայն ԱԳՆ-ի և խորհրդարանի կուսակցական խմբերի միջամտության արդյունքում տերմինը հանվել է վերնագրի հատվածից՝ թողնվելով միայն հիմնավորման բաժնում:
Նշվում է, որ տասը տարի առաջ ևս բունդեսթագի բոլոր կուսակցությունների կողմից նմանատիպ որոշում էր ընդունվել:
Գերմանական թերթի գնահատմամբ՝ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարող է դիտվել որպես հարձակողական քայլ Թուրքիայի նկատմամբ: Բացի այդ, Թուրքիան կարևոր գործընկեր է «Իսլամական պետություն» (ԻՊ- İŞİD) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:
Ապրիլի 21-ին տեղի կունենա քվեարկություն, որի ժամանակ կոալիցիայի պատգամավորները կհաստատեն բանաձևի վերջնական տարբերակը: Ամենայն հավանաանությամբ, «ցեղասպանություն» բառն այլևս չի վերականգնվի վերնագրում: Սակայն նշվում է նաև, որ «Ձախերի» կուսակցության նախապատրաստած բանաձևի վերնագրում տեղ է գտել «ցեղասպանություն» բառը: Նախատեսվում է, որ ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանում կայանալիք քննարկմանն իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների կողմից կներկայացվեն բանաձևի երեք տարբեր նախագծեր: Հնարավոր է նաև, որ մինչ այդ փոխհամաձայնության գալով՝ կուսակցությունները հանդես կգան մեկ համատեղ նախագծով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |