Քաղաքական09:24, 02 Ապրիլ 2015
Իտալական թերթ. «Էրդողանը գերակայության մոլուցք ունի»
Իտալական «Corriere della Sera» պարբերականի կայքում հրապարակված «Ուժը ` որպես ն Էրդողանի քաղաքականության ճգնաժամի ազդանշան» հոդվածում Թուրքիայի նախագահը բնութագրվել է որպես «գոռոզ» և «գերակայության մոլուցքով տառապող» անձ:
Հոդվածում անդրադարձ է կատարվել նաև Էրդողանի և վարչապետ Ահմեթ Դավութօղլուի միջև ծագած անհաշտությանը:
«Գրեթե ամեն օր Թուրքիայում, հատկապես մայրաքաղաք Ստամբուլում տեղի ունեցող բռնությունների քանակի մեծացումը կարող է բացատրվել այն ծանր սոցիալական ճգնաժամով, որի մեջ գտնվում է երկիրը: Առաջվա պես լավ վիճակում չգտնվող տնտեսությունն ավելի է ծանրացնում ճգնաժամը: Նախագահ Էրդողանի գոռոզությամբ և հզոր ուժով հրահրվող քաղաքականությունն էլ ավելի է խորացնում ճգնաժամը»:
«Corriere della Sera»-ը շեշտում է, որ Էրդողանի որդեգրած քաղաքականությունը բողոքի ալիք է բարձրացրել նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) ներսում: Հոդվածում հիշեցվում է մի քանի օր առաջ Էրդողանի և Դավութօղլուի՝ դեմ առ դեմ դուրս գալու հանգամանքը, ինչպես նաև այն, որ երբ պատանդ էր վերցվել դատախազ Քիրազը, «ազգային անվտանգության» պատրվակով արգելվել էր ուղիղ եթեր իրականացնել արդարադատության պալատից, ինչը զայրազրել էր թուրքական մամուլին:
«Եթե հաշվի առնենք, որ բանտերում գտնվող լրագրողների և գիտաշխատողների թվով Թուրքիան բոլորովին ոչ նախանձելի ռեկորդ է սահմանել, ապա մամուլի ներկայացուցիչների ռեակցիան կարելի է հասկանալ: Եթե այլ ժամանակներ լինեին, կարող էր ռազմական հեղաշրջման սցենարի մտավախություն առաջանալ: Այսօր վիճակը շատ տարբեր է: Նախագահ Էրդողանը ավելի քան տասը տարուց ի վեր ապահովել է երկրի կայունությունը և մեծ մասամբ կարողացել է նվազեցնել ռազմական ուժի ազդեցությունը՝ ինչպես և պահանջում էր Եվրամիությունը», - ասված է իտալական թերթում:
«Սակայն այժմ Էրդողանի գոռոզությունն անցել է բոլոր սահմանները: Երկրի ինչպես ներքին, այնպես էլ արկածախնդիր արտաքին քաղաքականությունը գրեթե բոլոր միջազգային դիտորդների կարծիքով վատթարագույն վիճակում է»:
«Corriere della Sera»-ն նաև կարծիք է հայտնել, որ Էրդողանը ձգտում է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանում մեծամասնություն կազմել՝ ներկայացված լինելով պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդով, որպեսզի կարողանա անցնել նախագահական համակարգի և երկիրը միայնակ կառավարել: Ըստ աղբյուրի՝ այդ հանգամանքի պատճառով էլ Էրդողանի և Դավութօղլուի միջև բախումներ են տեղի ունենում:
«Երկիրը միայնակ ղեկավարող չափավոր իսլամական կուսակցությունը ենթարկված է ներկայացուցիչների մեծամասնությունը կորցնելու վտանգին: Սակայն կարելի է գրազ գալ, որ Էրդողանը ամեն միջոցի կդիմի»,- վստահեցնում է իտալական պարբերականը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Պաշտոնական Անկարան դա որակել է որպես անընդունելի զարգացում։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |