Իրավական10:58, 02 Ապրիլ 2015
Սևան Նիշանյանի գործը կտեղափոխվի Եվրադատարան

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է պոլսահայ անվանի մտավորականՍևան Նիշանյանի բողոքարկումը՝ «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքի» սահմաններում իր դեմ հարուցված քրեական գործի առթիվ, որի շրջանակներում Նիշանյանը երկար տարիների ազատազրկման էր դատապարտվել: Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքը գրում է, որ գործը կտեղափոխվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Թուրքիայի սահմանադրական դատարանի կողմից հրապարակված որոշման մեջ ասվում է, որ Նիշանյանի դատավարության մեջ կամայականություն չի եղել և նրա բողոքը «ակնհայտորեն անհիմն է», ինչի պատճառով էլ մեժվել է: Նիշանյանի փաստաբան Էրգին Ջինմենը տեղեկացրել է, որ իրենք երկրի ներսում սպառել են բոլոր հնարավոր իրավական միջոցները և առաջիկա օրերին կդիմեն ՄԻԵԴ:
Նշյալ բողոքը Թուրքիայի սահմանադրական դատարան էր ներկայացվել 2014թ սեպտեմբերի 23-ին և ուներ հետևյալ հիմնավորումները: Նախ՝ Նիշանյանը չէր ծանուցվել այն մասին, որ իր դեմ մեղադրանք է ներկայացվել վերոհիշյալ օրենքի 65-րդ կետի համաձայն («պահպանության ենթակա մշակութային անշարժ գույքի վնասման պատճառ հանդիսանալու մասին»), բացի այդ, ավելի վաղ Թուրքիայի սահմանադրական դատարանը անվավեր էր համարել նշյալ օրենքը:
Սակայն սահմանադրական դատարանը, նշելով , որ Նիշանյանի դատավարության ժամանակ օրենքը դեռևս գործում էր, բացի այդ, ընդգծելով, որ դատավարություններում կամայականությունների առկայությունն անհնար է, բողոքարկումը անհիմն է համարել և մերժել է այն:
Հիշեցնենք, որ Սևան Նիշանյանը Թուրքիայում գտնվող «Նիշանյան տներ» անվամբ հայտնի հյուրանոցային համալիրի՝ բնապահպանական գոտում կառուցելու, ինչպես նաև հին շինությունների ապօրինի վերակառուցման մեղադրանքով դատապարտվել էր 14 տարի 2 ամիս ազատազրկման և 2014թ հոկտեմբեր ամսից գտնվում է բանտում: Այնինչ, Սևան Նիշանյանը միակն է, ով Թուրքիայում «Շինարարության մասին օրենքը» ու «Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենքը» խախտելու մեղադրանքով ներկայումս ազատազրկվել է փակ ռեժիմով բանտում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |