Տնտեսական08:12, 03 Ապրիլ 2015
1 ժամյա հոսանքազրկումից Թուրքիան կորցրել է 100 միլիոն դոլար

Անկարայի արդյունաբերական պալատի նախագահ Նուրեթթին Օզդեբիրի հաշվարկներով Թուրքիան 1 ժամյա հոսանքազրկումի պատճառով կորցրել է 100 միլիոն դոլար: Ըստ թուրքական «Ռադիքալ» թերթի՝ Օզդեբիրն ընդգծել է, որ հոսանքազրկումից ամենաշատը տուժել է արդյունաբերական սեկտորը:
Օզդեբիրը տվյալ ցուցանիշը ստացել է Թուրքիայի ազգային արտադրության տարեկան եկամուտը, որը կազմում է 800 միլիարդ դոլար, բաժանելով տարվա օրերի թվի վրա: Յուրաքանչյուր օրվա արտադրական եկամուտը՝ 2.2 միլիարդ դոլարը, բաժանել է օրվա ժամերի վրա: Այսպիսով՝ էլեկտրաէներգիայի պատճառով 1 ժամում Թուրքիայի արտադրությունը կորցրել է մոտավորապես 100 միլիոն դոլար:
«Արդյունաբերական կենտրոններում, որտեղ չկան էլեկտրաէներգիայի արտադրություն, հոսանքազրկման պատճառով խափանվել է գործարանների աշխատանքը»,- նկատել է Օզդեբիրը:
Հիշեցնենք, որ մարտի 31-ին Թուրքիան գրեթե ամբողջությամբ հոսանքազրկվել է: Առանց էլեկտրականության է մնացել 79 նահանգ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:

Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։

Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |