Ցեղասպանություն07:58, 03 Ապրիլ 2015
Թուրք լրագրող. «Եթե անգամ հայերը ներեն, աստված չի ներելու»
«Ապրիլի 2-ը պաշտոնական պատմության մեջ ամրագրված է որպես Վանի ազատագրման տարեթիվ: Այնինչ, իրեն մարդ համարողի խղճի տեսակետից այն կարդացվում է որպես հայերի նկատմամբ բռնությունների, կոտորածների, գաղթի տարեթիվ»,- գրում է թուրքական «Radikal» պարբերականի թղթակից Ռըդվան Շահինը կայքի բլոգում:
«Եթե նույնիսկ հայերը ներեն, աստված չի ներելու» վերնագրով իր հոդվածում, հեղինակն անդրադառնում է Թուրքիայում «Վանի ազատագրման 97 ամյակը» տոնելու նախաձեռնությանը:
«Սրանից 97 տարի առաջ հենց այն տարիներն էին, երբ 7 հայ սպանողին դրախտ էին խոստացում: 1918թ. Վանի հայերն աքսորվեցին, իսկ մնացածներին շարքով գազանաբար գնդակահարեցին՝ քննարկելով, թե մի գնդակով միանգամից մի քանի հոգու կարելի է սպանել: Նրանց անհավանական կտտանքների ենթարկեցին»:
Ռըդվան Շահինը մեջբերում է տողեր թուրքական մի բանաստեղծությունից, որտեղ ասվում է. «Վանեցի եմ, անվանի եմ, սուրս արյունոտ է»:
«Վանեցի եմ, շատ հայերի եմ սպանել, սուրս արյունոտ է, այդ պատճառով էլ անվանի եմ»,- մեկնաբանում է հեղինակը:
«Radikal»-ի սյունակագիրն անդրադառնում է նաև Թուրքիայում Վանի մասին հնարված առասպելներին, որոնց նպատակը Վանի հայկական ծագման փաստի մոռացումն ու նոր պատմության ստեղծումն է: Այդ առասպելներից մեկն էլ Վանի Աղթամար կղզու անվան ծագման մասին է: Ըստ թուրքական վարկածի՝ կղզին անվանակոչվել է վրաց Թամար թագուհու պատվին, իսկ այնտեղ գտնվող եկեղեցին նրա պատվին է կառուցվել:
«Հայերից մնացած հետքերը վերացնելու, ձուլումն ավելի խորացնելու նպատակով պատմություններ են հորինվել: Մենք էլ խաբվել ենք այդ պատմություններին, տարիներ շարունակ տարածել դրանք», - գրում է Շահինը:
Չբացառելով Թուրքիայի կողմից ամեն առիթով մեջբերվող այն պաշտոնական վարկածը, թե հայերը դավաճանել էին ու միավորվել թշնամու հետ, այդ պատճառով էլ տեղահանվել են` լրագրողը այն համոզմունքն է հայտնում, որ նման դեպքում պետությունը պետք է պատժեր կոնկրետ դավաճաններին, ոչ թե սրի մատներ անմեղ երեխաներին, կանանց, ծերերին:
Հոդվածագիրն իր խոսքն ավարտում է հետևյալ տողերով. «Այսօր մեր պարտքն է ուսումնասիրել իրականությունը, ականջ դնելով մեր խղճի ձայնին՝ բարձրաձայնել ճշմարտությունը, փաստերը: Ներեցեք մեզ… Մեր պապերը չկարողացան պաշտպանել ձեր պապերին: Ներողություն ենք խնդրում»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |