Տարածաշրջան10:25, 06 Ապրիլ 2015
Հայոց ցեղասպանության միջոցառումների հետ կապված գաղտնի գրություն` Թուրքիայի սահմանային անցակետերին

Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ «Armenian Project 2015» թեմայով «գաղտնի» մակագրությամբ գրություն է ուղարկել Թուրքիայի բոլոր սահմանային անցակետերին:
Թուրքական «haber.sol.org.tr» լրատվամիջոցի տեղեկացմամբ` Թուրքիայի մաքսային վարչության պետ Մեհմեթ Հաթիփօղլուի ստորագրությունը կրող այդ փաստաթղթով հրահանգ է տրվում խստացնել անցակետերի վերահսկողությունը:
Փաստաթղթում նշվում է, որ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Ստամբուլում «հայկական տեսակետը ստարաող» մի շարք միջոցառումներ են նախատեսվում, 2015թ ապրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում, բռնության հնարավոր ակցիաներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է Ստամբուլի «Աթաթյուրք» և «Սաբիհա Գյոքչեն» օդանավակայաններում, ինչպես նաև Թուրքիայի «Սարպ» և «Թյուրքգյոզյու» և մյուս բոլոր սահմանային անցակետերում ձեռնարկել անվտանգության առավելագույն միջոցներ:
Հարկ է նշել նաև, որ Թուրքիայի մաքսային և առևտրի նախարար Նուէթթին Ջանիքլին, օրեր առաջ, ելույթ ունենալով հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ, հայտարարել էր, որ Թուրքիան ուժեղացրել է վերահսկողությունը Իրաքի և Սիրիայի հետ սահմանային գոտիներում այն աստիճան, որ այդ սահմաններով «գրեթե անհնար է մարդու կամ որևէ օբյեկտի անցումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |