Միջազգային09:31, 06 Ապրիլ 2015
Կիպրոսի խորհրդարանի նախագահը քաղաքակիրթ աշխարհին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի խորհրդարանի նախագահ Յանաքիս Օմիրուն քաղաքակիրթ երկրներին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նա նշել է, որ Թուրքիան դեռևս չի ենթարկվել պատասխանատվության հայերի դեմ կատարված գործողություններ համար:
Օմիրուն ընգծել է, որ չճանաչել Հայոց ցեղասպանությունը և անպատիժ թողնել մեղսագործներին, կնշանակի այդ տեսակ հանցագործությունների կրկնության վտանգ ստեղծել:
Ըստ թուրքական «Ահաբեր» լրատվակայքի` Կիպրոսի խորհրդարանի նախագահը բացման խոսքով ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ցուցահանդեսի ժամանակ, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցությամբ:
Օմիրուն մասնավորապես ասել էր, որ Կիպրոսի խորհրդարանն առաջինն է Եվրոպայում, որը ճանաչել է նախ Հայոց ցեղասպանությունը, ապա ապրիլի 24-ը հռչակել, որպես Հայոց ցեղասպանության համազգային հիշատակման օր: Այնուհետեև նա հավելել է, որ Կիպրոսի խորհրդարանը վավերացրել է ցեղասպանությունը մերժումը քրեականացման օրինագիծը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |