Հասարակական11:00, 08 Ապրիլ 2015
Թուրքիայում պատգամավորի հայ թեկնածու. «Ես էրդողանին չեմ ներում»
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու է առաջադրված հայազգի Սելինա Օզուզուն Դողանն ինքն իրեն բնութագրել է որպես սոցիալ-դեմոկրատ և ֆեմինիստ հայուհի:
Ըստ թուրքական ընդդիմադիր «mynet.com» լրատվակայքի՝ տկն Սելինան հայտարարել է, որ չի ներում Էրդողանին՝ «Ինձ, ներեցեք, հայ էլ են անվանել» արտահայտության համար:
«Ես այդ խոսքերը չեմ ներում: Բայց նման բաները, ցավոք, այսուհետ էլ կլինեն»:
Թուրքական «Çağdaş ses» լրատվական ծառայության հետ հարցազրույցի ժամանակ ԺՀԿ-ի հայ թեկնածուն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության թեմային` մասնավորապես ասելով. «Այսօր ակտուալ է «մշակութային ցեղասպանություն» կոչվածը: Իրականում այսօր այնքան շատ ակտուալ թեմաներ կան որոնց անհրաժեշտ է անդրադառնալ: Ճիշտ չի լինի նաև միայն հայերի մասին խոսելը: Իդեալական տարբերակ կլինի բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչ լինելը, որովհետև նրանց համար ընդհանուր է այն, որ իրենց հետ հաշվի չեն նստում, իրենց ներկայացուցիչը չունեն: Հսկա պատրիարքարան գոյություն ունի, սակայն այն իրավաբանական կարգավիճակ չունի: Ահա սրանք են ամենահիմնական թեմաները»:
Հայ-թուրքական սահմանի վերաբերյալ հարցին ի պատասխան Դողանը նշել է, որ իր կարծիքով բոլոր փակ սահմանները պետք է բացվեն, մանավանդ որ գործնականում այդ սահմանը գոյություն չունի. հայերը, այնուամենայնիվ, մեկնում են Թուրքիա և այնտեղ առևտրով են զբաղվում:
Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի հայտարարությանը, թե «հայ լինելով հանդերձ իրեն ավելի շատ օսմանցի է զգում», Դողանը պատասխանել է. «Ես Թուրքիայում բնակվող հայ եմ: Նրա կարծիքին հարգանքով եմ վերաբերվում»:
Նշենք, որ Ստամբուլի հայկական Գրեգորյան համայնքի ներկայացուցիչ Սելինա Դողանը մասնագիտությամբ իրավաբան է և 16 ամսական փոքրիկի մայր: ԺՀԿ-ի կողմից նրա թեկնածության առաջադրումը անակնկալ էր հատկապես այն առումով, որ Դողանն այդ կուսակցության անդամը չէ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Դիարբեքիր նահանգի մի շարք հասցեներում խուզարկություններ է իրականացվել: Ձերբակալվածներին տեղափոխել են ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |