Տարածաշրջան09:27, 09 Ապրիլ 2015
24 հոգի 92 տարում. Թուրքիայի խորհրդարանի ոչ թուրք և ոչ մուսուլման պատգամավորները
Հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված պատգամավորի թեկնածուների ցուցակներում ուշագրավ է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների առկայությունը:
CnnTurk լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի Հանրապետության հիմումից ի վեր (1923թ.)` 92 տարվա ընթացքում Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ -TBMM) պատգամավոր է ընտրվել ազգային և կրոնական փոքրամասնությունների 24 ներկայացուցիչ: Ըստ այդմ` թուրքական մեջլիսի առաջին հայ ( և ընդհանրապես՝ ոչ թուրք) պատգամավորը եղել է Պերճ Քերեսթեճյանը: Նա պատգամավոր է ընտրվել 1935-ին և երեք անգամ վերընտրվել որպես Աֆյոնքարահիսար շրջանից առադրված թեկնածու: Միակուսակցական շրջանում Քերեստեճյանից բացի Թուրքիայի խորհրդարանում կար փոքրամասնությունների ևս 5 ներկայացուցիչ` 2 հույն, 2 հրեա, 1 թուրք ուղղափառ:
1946թ. Թուրքիայի առաջին բազմակուսակցական ընտրություններում «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջադրմամբ պատգամավոր ընտրվեցին 2 հույներ՝ Նիկոլա Ֆակաչելլին և Վասիլ Կոնոսը: Սակայն վերջինս շատ արագ հրաժարական տվեց: 27 տարվա միակուսակցական շրջանին վերջ դրած «Դեմոկրատական կուսակցության» (ԴԿ - DP) կառավարության ընթացքում թուրքական մեջլիսում պատգամավորական մանդատ է ստացել ընդհանուր առմամբ փոքրամասնությունների 10 ներկայացուցիչ:
1950-ից մինչև 1960-ի մայիսի 27-ի հեղաշրջումը Թուրքիայի խորհրդարանում կար 4 հրեա, 3 հույն և 3 հայ պատգամավոր: Հեղաշրջումից հետո փոքրամասնությունների ևս 3 ներկայացուցիչներ տեղ գտան մեջլիսում:
Թուրքիայի հանրապետական շրջանում մեջլիսում ընտրված փոքրամասնությունները ներկայացնող առաջին կին պատգամավորները եղել են հրեա Էրոլ Դիլեքը, հույն Քալուդի Լասկերին և հայ Հերմինե-Աղավնի Գալուստյանը:
1961թ. ընտրություններով Թուրքիայում սկիզբ դրվեց երկպալատ խորհրդարանի սկզբունքին: Հայկական ծագում ունեցող Պերճ Սահակ Թուրանն այդ շրջանում սենատի անդամ էր և պաշտոնավարեց մինչև 1964թ.: Հետագա 31 տարվա ընթացքում ԹԱՄԺ-ում որևէ փոքրամասնության ներկայացուցիչ որևէ պատգամավոր չի ընտրվել: Եվ միայն 1995-ին հայտնի արդյունաբերող Ջեք Քամհինի որդին՝ Քեֆի Քամհինի պատգամավորությամբ ընդհատվեց այդ դադարին: Քամհինը պաշտոնավարեց 4 տարի, ինչից հետո նորից, մինչ 2011թ. թուրքական մեջլիսում այլազգիներ չհայտնվեցին:
2011թ. սիրիացի Էրոլ Դորան ընտրվեց ԹԱՄԺ պատգամավոր: Այնուհետև նա շարունակեց իր գործունեությունը «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ –HDP) շարքերում:
Այպիսով 92 տարվա ընթացքում Թուրքիայի խորհրդարանում ընդհանուր առմամբ ազգային փոքրամասնությունները ներկայացնող 24 պատգամավոր է ընտրվել: Իսկ 2015թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) կողմից առաջադրվել է հայազգի Մարգար Եսայանը, «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) կողմից՝ հայազգի Սելինա Դողանը և հույն Օզջան Փուրչուն, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից՝ հայ և եզդի թեկնածուներ Գարո Պայլանը, Մուրադ Մըհչըն, Ալի Աթալանը, Ֆելեքնազ Ուջան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Բիթլիսում 9 կմ խորության վրա գրանցված երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։
Թուրքիան և Հունաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել են 1952 թվականին։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |