Իրավական07:20, 09 Ապրիլ 2015
Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միությունը» ներողություն է խնդրել հայերից

Թուրքիայի «Ժամանակակից իրավաբանների միության» (ԺԻՄ-ÇHD) իզմիրյան մասնաճյուղը ներողություն է խնդրել հայերից՝ Հայոց ցեղասպանության համար: Այս մասին հաղորդում է թուրքական «demokrathaber.net» լրատվակայքի թղթակից Հրանտ Գասպարյանը:
Ապրիլի 9-ին Իզմիրի փաստաբանների պալատի ծրագրած «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողովը բողոքի ալիք է բարձրացրել Իզմիրի իրավաբանների շրջանում: Ի պատասխան պետական ժխտողական քաղաքականությունը որդեգրած փաստաբանների պալատի նշյալ նախաձեռնությանը` Իզմիրի ԺԻՄ-ը հրապարակել է մի հայտարարություն, որով ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել հայ ժողովրդից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Իզմիրի փաստաբանների պալատը 2015թ. մարտի 9-ին «Ընդդեմ Հայոց ցեղասպանության պնդումների. վերջ տանք հարյուրամյա ստին» խորագրով ժողով է կազմակերպում:
Իրավաբանական կազմակերպության կողմից մարդկության դեմ իրականացված այնպիսի հանցագործության թեմայով, ինչպիսին ցեղասպանությանն է, պաշտոնական գաղափարախոսության տարածումն ու ազգայնամոլության թույնի գովազդումը մեզ հարկադրեցին հանդես գալ հատուկ հայտարարությամբ: Սրանից հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ «տեղահանություն» անվան տակ իրականացված գործողությունը ցեղասպանություն էր:
Որպես Իզմիրի փաստաբաններ՝ մենք թույլ չենք տա, որպեսզի քողարկվի կամ մոռացվի հայ ժողովրդի հանդեպ իրականացված ցեղասպանությունը: Մենք հայ ժողովրդից ներողություն ենք խնդրում այն փաստաբանների պալատի անունից, որի անդամն ենք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |