Քաղաքական14:28, 09 Ապրիլ 2015
Թուրքիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ԵԽ-ում քվեարկվելիք Հայոց ցեղասպանության բանաձևին
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն անդրադարձել է ապրիլի 15-ին Եվրախորհրդարանում (ԵԽ) քվեարկության դրվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագծին:
Թուրքական «timeturk.com» լրատվակայքի վկայությամբ՝ Բիլգիչը մասնավորապես ասել է. «Մենք մանրամասնորեն արտահայտել ենք մեր տեսակետները: Օրակարգ ենք բերել այն իրողությունը, որ խորհրդարանների կողմից այս հարցում որոշում կայացնելը ճիշտ չէ: Մեր կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում»:
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է նաև, որ իրենք հետևում են Հոլանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին նախագիծ-առաջարկների քննարկման գործընթացին:
«Մենք գիտենք, որ ապրիլի 1-ին կազմակերպված նիստի ժամանակ, որին նաև մասնակցում էր Հոլանդիայի արտգործնախարարը, այս թեմայի վերաբերյալ չորս նախագիծ է ներկայացվել: Սակայն Հոլանդիայի արտգործնախարարը նշել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշում կայացնելը կառավարության իրավասությունների մեջ չի մտնում»:
Ըստ Բիլգիչի՝ Հոլանդիայի արտգործնախարարը նաև ընդգծել է, որ կառավարությունները զգուշավոր են պատմական խնդիրների առումով և թեման պետք է քննարկեն մասնագետները, ինչպես նաև Հայաստանը և Թուրքիան:
«Նիստից առաջ ինչպես Հաագայի թուրքական դեսպանատան, այնպես էլ Հոլանդիայի թուրքական հասարակական կազմակերպությունների կողմից Ներկայացուցիչների պալատի կուսակցություններին և պատգամավորներին անհրաժեշտ միջնորդություններ են ուղղվել»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |