Քաղաքական13:22, 10 Ապրիլ 2015
«Հայոց Ցեղասպանություն» ասելու համար ԺՀԿ-ում պահանջում են պատգամավորի հայ թեկնածուի հրաժարականը
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից պատգամավորի թեկանծու առաջադրված հայազգի Սելինա Օզուզուն Դողանից պահանջում են ինքնաբացար հայտարարել:
Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «Յենի աքիթ» պարբերականը տեղեկացնում է, որ նման պահանջը պատճառը Սելինա Դողանի կողմից ցեղասպանություն եզրաբառի օգտագործումն է եղե իր ելույթի ժամանակ:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին իմ թեկանածության առաջադրումը սիմվոլիկ նշանակություն ունի»,- ասել էր տկն Դողանը:
Մինչդեռ հայտնի է, որ ԺՀԿ-ն ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ակտիվ գործունեություն է ծավալում՝ խոչընդոտելու ցեղասպանության ճանաչումը: Աղբյուրը նկատել է տալիս, որ հենց այդ պատճառով ԺՀԿ-ի կողմից «ցեղասպանությունը քարոզող թեկնածուի» առաջադրումն անընդունելի է դարձել ԺՀԿ-ական որոշ գործիչների համար:
Իսկ թուրքական մեկ այլ իշխանամետ «Աքշամ» պարբերականի թղթակից Էմին Փազարջըն գրում է, որ սխալ կլինի մտածել, թե հայ թեկնածուի առաջադրումը կարող է էականորեն նպաստել ԺՀԿ-ի ստացած ձայների թվի մեծացմանը: Լրագրողը համարում է, որ Դողանի թեկնածությունը «սխալ քաղաքական քայլ» էր ԺՀԿ-ի կողմից:
Սելինա Օզուզուն Դողանի հրաժարականը պահանջողները նաև վկայակոչում են այն հանգամանքը, որ Դողանի ամուսինը՝ Էրդալ Դողանը, միջազգային դատարաններում բողոքներ է ներկայացրել ԺՀԿ-ի և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ՝ մեղադրելով նրանց որպես ցեղասպանների: Իսկ Սելինա Դողանը, աղբյուրի պնդմամբ, հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությամբ և այդ նպատակով օրենքներ ընդունել տալու ջանքերով: Նշվում է, որ Դողանը նաև դիմում է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան՝ Թուրքիային մեղադրելով «մշակութային ցեղասպանություն» կատարելու մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |