Իրավական08:47, 10 Ապրիլ 2015
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիրն Էրդողանին վիրավորելու համար տուգանվել է մոտ 4.000 դոլարով

Անկարայի առաջին ատյան դատարանի որոշմամբ` Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըջդարօղլուն 10.000 թուրքական լիրա (մոտ 4.000 դոլար) տուգանք է պարտավոր վճարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` նրան անձնական վիրավորանք հասցնելու համար:
Ըստ թուրքական «medya365» լրատվամիջոցի` Թուրքիայի նախագահի փաստաբան Մուամեր Ջեմալօղլուն, նշելով, որ Քըլըչդարօղլուն վիրավորանք է հասցրել Էրդողանին, պահանջել է, որպեսզի դատարանը ԺՀԿ-ի նախագահին պարտավորեցնի կատարել բարոյական վնասի փոխհատուցում:
Իսկ Քլըջդարօղլուի փաստաբան Ջեմալ Չիչեքը նշել է, որ իր պաշտպանյալը ոչ մեկին չի վիրավորել, այլ հասարակությանը ներկայացրել է ճշմարտությունը:
Չնայած մեղադրող կողմն առաջարկել էր Քըլըջդարողլուին տուգանել 100.000 թուրքական լիրայի չափով, բայց վճիռը կայացրած դատավոր Մուստաֆա Սաթըշը որոշել է Քըլըջդարողլուին տուգանել 10 հազար լիրայով:
Աղբյուրը հայտնում է, որ ԺՀԿ-ի առաջնորդն իր հրապարակային ելույթում վիրավորական արտահայտություններ է հասցեագրել Էրդողանին` առանց մանրամասնելու, թե կոնկրետ, որ ձևակերպումների համար է դատարանի առաջ կանգնեցվել Քըլըչդարօղլուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ստամբուլում ընդդիմադիրներ գործիչների ձերբակալությունների հերթական ալիքն է սկսվել:

Եվրոպայի բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն ապրիլի 7-ից 11-ը եղել է Թուրքիայում:

Թուրքական դատարանը բարոյական վնասի փոխհատուցման այդպիսի որոշում է կայացրել:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |