Տարածաշրջան13:35, 10 Ապրիլ 2015
Թուրքիայում այլազգի լրագրողներին թշնամաբար են վերաբերվում

«Լրագրողների պաշտպանության միություն» (ԼՊՄ- CPJ) միջազգային կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային ավելի հանդուրժողական վերաբերմունք ցուցաբերել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ նկատմամբ: Թուրքական ընդդիմադիր «t24» լրատվակայքի համաձայն՝ ԼՊՄ-ն մի հայտարարություն է տարածել՝ գերմանացի ֆոտոլրագրող Անդի Սպիրայի՝ Թուրքիա մուտքի արգելքի և Ֆրեդերիկ Գիրդինքի՝ որպես ահաբեկիչ դատարանի առաջ կանգնեցվելու փաստի կապակցությամբ:
ԼՊՄ-ի եվրոպական և միջինասիական ծրագրերի համակարգողր Նինա Օգնիանովայի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ գերմանացի ֆոտոլրագրողը Թուրքիա էր եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին հետևելու համար, իսկ հոլանդացի Գիրդինքին հետաքրքրում էր քրդական հարցը:
«Հատկապես Հայոց ցեղասպանության և քրդական հարցի նման զգայուն թեմաների ուղղությամբ աշխատող միջազգային լրագրողների նկատմամբ Թուրքիան թշնամական վերաբերմունք է ցուցաբերում: Մենք կոչ ենք անում թուրք պաշտոնյաներին, որպեսզի հնարավորություն տան լրագրողներին՝ ազատորեն կատարելու իրենց աշխատանքը»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցվում է, որ Սպիրան Թուրքիա էր եկել Հայոց ցեղասպանության հիշատակման արարողություններին հետևելու համար, սակայն հենց օդանավակայանում ձերբակալվել էր «ծայրահեղ իսլամիստական» կապեր ունենալու մեղադրանքով և մեկ օր հետո հետ ուղարկվել Գերմանիա: Իսկ անկախ լրագրող Ֆրեդերիկ Գիրդինքը մեղադրվել էր սոցցանցերում և իր վարած սյունակներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության»(ՔԲԿ-PKK) և «Քուրդիստանի կոմունիստական խմբավորման» (KCK) քարոզչության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն ուղևորի։

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունըդուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության մեջ, կա՛մ այլ կերպ»։

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
Հրապարակվել է հոդված Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման մասին։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Ամերիկյան «New York Times» օրաթերթն ուշադրություն է հրավիրել Թուրքիայում աճող ավտորիտարիզմի վրա։
Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |