Ցեղասպանություն14:29, 13 Ապրիլ 2015
Արդյո՞ք Պապի այսօրվա մեջբերումներն անուղղակի պատասխան են Թուրքիային. թուրքական ԶՄԼ-ները տարակուսած են

Թուրքական որոշ ինտերետային լրատվամիջոցներ (haberler.com, haberinadresi.com,dw.de, t24.com.tr, ajans34.com) կարծում են, որ Ֆրանցիսկոս Պապը այսօր առավոտյան աղոթքի ժամանակ պատասխանել է Թուրքիայի արձագանքներին, որոնք ստացվել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցած պատարագից հետո:
Պապը Սուրբ Մարթա հյուրատանը կից մատուռում ամեն օրվա պես այսօր առավոտյան ևս Վատիկանի աշխատողների ու հատուկ հյուրերի հետ միասին աղոթք է հնչեցրել: Աղոթքի ժամանակ Աստվածաշնչից մեջբերումներ անելիս Պապը հիշեցրել է Հովհաննես և Սիմոն (Պետրոս) առաքյալների հետևյալ խոսքերը.
«Չենք կարող լռել այն ամենի մասին, ինչ տեսել ու լսել ենք»: Այնուհետև ավելացրել է. «Այս երկուսը, որոնք կրթություն չունեին, քաջաբար վարվեցին: Քաջությունը անկեղծություն, խոսքի ազատություն և առանց վախենալու որևէ բան ասել է նշանակում: Սա մի քանի իմաստ ունեցող բառ է: Քրիստոնիայի քաջությունը Սուրբ հոգու պարգևն է»:
Թուրքական աղբյուրների հաղորդմամբ` իտալական Il Fatto Quotidiano թերթը և որոշ իտալական էլէկտրոնային լրատվամիջոցներ Ֆրանցիսկոս Պապի այս խոսքերը որակել են որպես անուղղակի պատասխան Վատիկանում մատուցված պատարագի առիթով Թուրքիայի հնչած քննադատական հայտարարություններին:
Թուրքական էլեկտրոնային մամուլի մի հատվածը ևս հակվել է այն տեսակետին, որ այդպիսով Պապը պատասխանել է Անկարային, իսկ մյուս մասն ուղղակի ներկայացրել է Պապի խոսքերը` առանց պնդելու, որ դա պատասխան է Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |