Քաղաքական08:51, 13 Ապրիլ 2015
Թուրք հոդվածագիր. «Օբաման կասի՞ «ցեղասպանություն», ինչպես դա արեց Պապը»
Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի կողմից Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին «ցեղասպանություն» բառի օգտագործումը կարևոր զարգացում է: Այս մասին գրում է թուրք հոդվածագիր Մուրադ Յեթքինը, հիշեցնլով, որ Ֆրանցիսկոսը առաջին պապը չէ, որ 1915 թվականին կատարվածը բնորոշելու համար կիրառել է ցեղասպանություն տերմինը: Նրանից առաջ այդ եզրույթը օգտագործել էր Հովհաննես Պողոս 2-րդ պապը:
Թուրքական «Ռադիքալ» թերթում հրապարակված «Օբաման կասի՞ «ցեղասպանություն», ինչպես դա արեց Պապը» վերնագրով հոդվածում Յեթքինը գրում է, որ նույն կերպ է վարվել նաև ԱՄՆ-ը նախագահ Բարաք Օբաման և հետևելով իր նախորդ Ջորջ Բուշին, հայերեն ասել էր Մեծ Եղեռն՝ այդպիսով խուսափելով քաղաքական ոչնչացումից, որի պատճառ կարող էր դառնալ ցեղասպանություն տերմինի անգլերեն կիրառումը:
Հոդվածի հեղինակի դիտարկմամբ` ՀՀ նախագահի հիմնական նպատակն Օբաման է, որպեսզի նա հնչեցնի «ցեղասպանություն» բառը, բայց ոչ թե հայերեն, այլ անգլերեն: Եվ եթե նման բան տեղի ունենա, ապա հնարավոր է, որ փոխահտուցման պահանջներ օրակարգ գան:
«Հիմա, երբ ասպարեզում դրված է Հռոմի պապի` քաղաքական նկատառումներով արված հայտարարությունը, որը հայերին իրականում առանձնապես օգուտ չի էլ տալիս, ի՞նչ եք կարծում ապրիլի 24-ին Օբաման կանի° մի որևէ բան, որն ավելի բարդ իրավիճակում կդնի Թուրքիայի հետ համագործակցությունը, Ինջիրլիքը, Մալաթիայում գտնվող ռադարը, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանը, թե՞ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նոր քաղաքական և ռազմական պահանջներ կներկայացնի: Դա կարող է Ինջիրլիքը լինել, ի՞նչ իմանամ, գուցե Ռուսաստանի հարցում որևէ քայլ: Կտեսնենք»:
Յեթքինը գրում է, որ Թուրքիան անցյալի մի շարք խնդիրներ ունի, որոնցից խիղճը մաքրելու համար պետք է դրանք թողնի անցյալում և շարժվի առաջ: Ըստ Յեթքինի յադ խնդիրներից մեկն էլ հենց Հայկակն հարցն է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Թուրքական «Asal» հետազոտական կենտրոնի կողմից սոցհարցում է անցկացվել՝ պարզելու, թե ընտրելու իրավունք ունեցողները, որ քաղաքական ուժի օգտին են քվեարկելու։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |