Ցեղասպանություն11:02, 13 Ապրիլ 2015
Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար. «Պապի հայտարարությունն անհաջող էր»
Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը անդրադարձել է Հռոմի Պապի հայտարարությանը, որը վերջինս արել էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ: Նշենք, որ Պապը ելույթի ժամանակ հայերի ոչնչացումն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն:
Թուրքական «Milliyet» թերթը, մեջբերելով Բոզքըրի խոսքերը, գրում է. «Պապի հայտարարությունը բոլոր առումներով անընդունելի է և իրավականորեն առ ոչինչ է»:
Նախարարի կարծիքով Պապի ելույթը պատմության մեջ կմնա, որպես պատմական թշնամանքի օրինակ՝ «Ամբողջապես իրականությանը հակասող, պատմական որևէ փաստով չհիմնավորված, անընդունելի»:
Բոզքըրը, նշելով, որ Թուրքիայի պատմության որևէ դեպք չկա, որից իրենք կարող են ամաչել, կրկին բոլոր պատմաբաններին հրավիրել է ուսումնասիրել թուրքական արխիվները: «Մեր բոլոր արխիվները բաց են: Մեր բոլոր ուսումնասիրությունների արդյունքում 1915 թվականին դեպքերի վերաբերյալ որևէ փաստ չի գտնվել: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որի Պապի այս հայտարարությունն անհաջող էր», - ասել է Թուրքիայի ԵՄ հարցերով նախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |