Ցեղասպանություն10:31, 13 Ապրիլ 2015
Թուրքիայի մեջլիսի նախագահը «Եթե վաղը ցավալի դեպքեր տեղի ունենան, ապա դրանք պապի խղճին են մնալու»
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը ևս արձագանքել է Վատիկանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին ու Ֆրանցիսկոս պապի`«20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրագործվել է հայերի նկատմամբ» խոսքերին:
Թուրքական «Haberturk TV»-ին հյուրընկալված թուրք բարձրաստիճան պաշտոնյան պապի խոսքերը բացահայտ զրպարտանք ու քաղաքական խտրականության դրսևորում է անվանել:
Չիչեքը մասնավորապես ասել է. «1915-ը առաջին աշխարհամարտի ամենաարյունոտ տարին է: Լուրջ տառապանքների տարի է: Սակայն այդ ամենն ապրել են ոչ միայն հայերը, այլ նաև` թուրքերն ու քրդերը: Պապի աթոռին նստած մարդու կողմից որևէ ժողովրդի ուղղված նման ցավալի մեղադրանքն անընդունելի է: Դա բացահայտ զրպարտանք ու խտրականության դրսևորում է: Որևէ ժողովրդի դեմ ուղղված ցեղասպանության մեղադրանքը ամենամեծ զրպարտանքն է: Դա ամբողջությամբ քաղաքական խտրականություն, ռասիզմ և ատելություն պարունակող ուղերձ է: Եթե վաղը ցավալի դեպքեր տեղի ունենան, ապա դրանք պապի խղճին են մնալու»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ամերիկյան «Global Firepower» կայքը կազմել է2024-ի աշխարհի ամենահզոր ռազմական նավատորմեր ունեցող երկրների ցանկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |