Քաղաքական08:14, 14 Ապրիլ 2015
Պապի ելույթը վրդովեցրել է նաև գորշ գայլերի քաղաքական թևին
Թուրքիայի ընդդիմադիր ուժերից «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱԶԿ- MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին արձագանքել է ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկո Պապի հնչեցրած խոսքերին. «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն իրականցվել է հայերի նկատմամբ»:
Միջանկյալ նշենք, որ այս կուսակցությունը հանդիսանում է թուրքական «Գորշ գայլեր» (Bozkurt) ծայրահեղական աջակողմյան խմբավորման քաղաքական թևը: «Գորշ գայլեր»-ի մի շարք ակտիվիստները բազմիցս մեղադրվել են տարբեր ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ, այդ թվում նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ կատարված մահափորձի, որը 1981-ին փորձել էր իրագործել ազգությամբ թուրք Մեհմեթ Ալի Աղջան:
Թուրք ընդդիմադիր առաջնորդը Twitter-ի իր միկրոբլոգում, հիշեցնելով 2014թ. նոյեմբերի 28-30-ին Ֆրանցիսկո Պապի՝ Թուրքիա կատարած այցը, գրել է. «Պապը, երբ Թուրքիա էր եկել, ասում էր, թե չկա այնպիսի թեմա, որի շուրջ մենք տարբեր մտածենք, իսկ հիմա ի՞նչ է ասում»:
Բահչելին մի շարք քննադատական ու վիրավորական խոսքեր է ուղղել Պապին՝ մեղադրելով նրան փոփոխականության ու երկերեսության մեջ: Նա կարծիք է հայտնել, որ արևմուտքը դարեր շարունակ նպատակ ունի թուրքերին դուրս քշել Անատոլիայից ու այդ նպատակի համար ամեն քայլի դիմում է:
Բահչելին երջանիկ անտեղյակությամբ կամ փաստերն անտեսելու միտումնավորությամբ պնդում է, թե թուրքերի ցեղասպան լինելու մասին ապացույցներ չկան: « Ուզում են՝ ընդունեն, ուզում են՝ ոչ: Թուրք ազգի անցած ուղում երբեք ցեղասպանություններ չեն եղել , նրա մասմաքուր անունը սերիական հանցագործությունների մեջ չի հիշատակվել»,- Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց ասում է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում հայ բնակչության կոտորածն ու զանգվածային տեղահանությունը` Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են հետևյալ երկրները:
1. Ուրուգվայ - 1965 թ
2. Կիպրոս - 1982թ.
3. Ռուսաստան - 1995թ.
4. Հունաստան - 1996թ.
5. Կանադա - 1996թ.
6. Ֆրանսիա - 1998թ.
7. Արգենտինա - 1998թ.
8. Բելգիա - 1998թ.
9. Լիբանան - 2000թ.
10. Իտալիա -2000թ.
11. Վատիկան - 2000թ.
12. Շվեյցարիա - 2003թ.
13.Հոլանդիա - 2004թ.
14. Սլովակիա - 2004թ.
15. Գերմանիա - 2005թ.
16. Լիտվա - 2005թ.
17. Վենեսուելա - 2005թ.
18. Լեհաստան - 2005 թ.
19. Չիլի - 2007թ.
20. Հարավային Ավստրալիա - 2009թ.
21. Շվեդիա - 2010թ.
Շվեյցարիան, Սլովակիան, Հունաստանը և Կիպրոսն էլ քրեականացրել են Հայոց ցեղասպանության ժխտումը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Թուրքիայում խոշոր սոցհարցում է անցկացվել՝ պարզելու երկրի 81 նահանգների IQ մակարդակը:
Լիլիա Ամիրխանյանը Ermenihaber.am-ի հետ զրույցում նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական էֆեկտները գնահատելու հետ կապված անորոշությունը շատ մեծ են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |