Միջազգային11:33, 15 Ապրիլ 2015
Թուրք հաքերները կոտրել են Վատիկանի պաշտոնական կայքը

Թուրքական «Turk Hack Team» հաքերների խումբը կոտրել է Վատիկանի պաշտոնական կայքը: Թուրքական «Haber Kibris» լրատվամիջոցը, հղում անելով իտալական մամուլին, նշում է, որ մեկօրյա դադարից հետո կայքը վերսկսել է իր գործունեությունը:
Այնուհետև @THTHerakles կեղծանունով հաքերը «Twitter» սոցիալական ցանցում գրառում կատարելով, նշել է, որ Վատիկանի պաշտոնական կայքի դեմ հարձակումները շարունակվելու են, քանի դեռ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինը ներողություն չի խնդրել:
Նույն հաքերն այնուհետև ներողություն է խնդրել Վատիկանի քաղաքացիներից՝ նշելով, որ կատարվածը կապ չուներ Վատիկանի բնակչության հետ և այն ուղղված էր միմիայն Հռոմի Պապի դեմ:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված պատարագի ժամանակ կիրառել էր «ցեղասպանություն» եզրույթը, ինչը հիստերիա է առաջացրել Թուրքիայի իշխանակն ու լրատվական շրջանակներում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |