Տարածաշրջան05:57, 15 Ապրիլ 2015
Թուրք վերլուծաբան. «Գրեթե ողջ կաթոլիկ աշխարհն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վատիկանյան պատարագին անդրադարձել է թուրքական «haberturk.com» լրատվակայքի սյունակագիր Մուհարրեմ Սարըքայան: Նա վերլուծում է, թե ընդհանուր առմամբ, ինչ նշանակություն կարող է ունենալ Պապի կողմից «ցեղասպանություն» տերմինի օգտագործումը:
Ըստ թուրք լրագրողի՝ Թուրքիայի համար Պապի ելույթը որևէ քաղաքական կամ իրավական հետևանք չի կարող առաջացնել, որովհետև դեռևս 2001-ին Հովհաննես Պողոս 2-րդ Պապի օրոք Վատիկանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ, գրեթե ողջ կաթոլիկ աշխարհն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
«Թուրքիայի քաղաքական և առևտրական հարաբերությունների համար կարևոր դոմինանտ երկրները ԱՄՆ –ն ու Անգլիան են: Իսկ ԱՄՆ նախագահ Օբաման այս տարի ևս կբավարարվի Մեծ Եղեռն ասելով, «ցեղասպանություն» եզրաբառը չի օգտագործի»,- կարծում է թուրք վերլուծաբանը:
Եվրոպայի առումով նույնպես Սարըքայան մտահոգություն չունի, քանի որ Եվրոպայի առաջին ատյանի դատարանն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել են, որ «խնդիրը ոչ թե իրավական է, այլ քաղաքական»:
Սարըքայան նաև անդրադառնում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ կարծիք հայտնելով, որ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը դեռ 2009-ի արձանագրություններով փորձ էր արել կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, սակայն հետո, ինչպես միշտ, պատասխանատու անձինք բավարարվեցին միայն ձևացնելով, թե ինչ-որ բան է արվում:
«Արդյունքում, նաև արտաքին միջամտությունների պատճառով, տուժեց հայ- թուրքական կարգավորման գործընթացը: Ու դրա հետևանքով առաջացած նեղությունները ոչ թե Պապը, այլ Արաքսի երկու ափերին ապրող երկու ժողովուրդներն են քաշելու»,- եզրափակում է հոդվածագիրը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |