Տարածաշրջան11:10, 16 Ապրիլ 2015
Էթյեն Մահչուփյանն այլևս պաշտոնապես Դավութօղլուի գլխավոր խորհրդականը չէ

2015 թվականի մարտի 9-ից Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը դադարեցրել է իր պաշտոնական լիազորությունների կատարումը:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ օրերս լրագրողի հետ զրույցում երբ Մահչուփյանն ասել էր «Այն դեպքում, երբ Բոսնիայի, Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել», այդ ժամանակ արդեն պաշտոնապես չի եղել Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:
Աղբյուրը ներկայացրել է Մահչուփյանի տված պարզաբանումը: Թերթի այն դիտարկմանը, որ մարտի 9-ին լրացել է 1950 թվականին ծնված Մահչուփյանի 65 ամյակը, ինչն էլ նշանակում է, թե նա այլևս չի կարող վարչապետի աշխատակազմում շարունակել իր աշխատանքը, Մահչուփյանը պատասխանել է, որ այժմ իր պարտականությունները շարունակում է կամավոր սկզբունքով, այլ կերպ ասած հանդիսանում է, ոչ թե պաշտոնական, այլ պատվավոր խորհրդական:
Դավութօղլուի հայազգի պատվավոր խորհրդականը նշել է նաև, որ իր համար միակ փոփոխությունն այն է, որ արտահաստիքային աշխատանքի համար չի վարձատրվում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Ermenihaber-ը զրուցել է թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |