Տարածաշրջան13:08, 16 Ապրիլ 2015
Թուրքիայի կոշտ արձագանքը ցեղասպանությունը ճանաչող թուրքահայերին. Պապի հետ համեմատություն և պաշտոնաթողություն

Ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրացիսկոս 1-ինի պապի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը Թուրքիայում բավականին մեծ իրարանցում է առաջացրել: Եվ այդ կապակցությամբ պաշտոնական տարբեր շրջանակներում արված մենաբանությունները նոր զարգացումների պատճառ են հանդիսացել:
Թուրքական «rotahaber.com» լրատվակայքը «Պապերը՝ Արդարություն և զարգացում կուսակցության ներսում» (ԱԶԿ- AKP) վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել է Թուրքիայի հայազգի պաշտոնյաների կողմից պապի ելույթի մեկնաբանություններին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արդեն նախկին գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանի և իշխող կուսակցության ՝ԱԶԿ-ի կողմից առաջիկա խորհրդարանական ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանին:
«ԱԶԿ-ն իր ներսում գտնվող պապերի նկատմամբ լուռ է, սակայն շարունակում է քննադատել Ֆրանցիսկոս պապին: Ահա Եսայանի և Մահչուփյանի սկանդալային հայտարարությունները», - գրում է կայքը՝ ներկայացնելով Հռոմի պապի ելույթի վերաբերյալ վերջիններիս արած մեկնաբանությունները:
Ըստ աղբյուրի՝ «USA Sabah» պարբերականի 2015թ հունվարի 30-ի համարում հրապարակված Մարգար Եսայանի հեղինակային հոդվածում ասվում է. «1915թ տեղի ունեցածը, իմ կարծիքով, համապատասխանում է ցեղասպանության մասին ՄԱԿ-ի՝ 1948թ կոնվենցիայի դրույթներին: Դա ընդունում է նաև Ռաֆայել Լեմկինը, ով ջանում էր իրավական հիմնավորում տալ ցեղասպանությանը»:
Իսկ Մահչուփյանը պապի ելույթի մասին հետևյալն էր ասել. «Այն դեպքում, երբ Բոսնիայի և Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, անհնար է պնդել, թե 1915թ-ին ցեղասպանություն չի եղել: Սակայն կարևորը այդ բառը չէ: Կարևորը անցյալից դասեր քաղելով միասին ապագա կերտելն է: Կարևոր է 100 տարի առաջ տեղի ունեցածին միասին նայել կարողանալը: Կարևոր է այսօր այստեղ ապրող մարդկանց միմյանց հասկանալն ու հաղորդակցվելը»:
Հայազգի գործիչների նման համարձակությունից վրդովված «rotahaber.com»-ը նկատում է. «Պապի՝ Հայոց ցեղասպանությունը ընդունող հայտարարությանը խստորեն արձագանքող ԱԶԿ-ն չի նկատում իր ներսում գտնվող «պապերին»: ԱԶԿ-ի պատգամավորի թեկնածու Եսայանը՝ «Էրդողանի ձայնը» համարվող «USA Sabah»-ում օգտագործել է ցեղասպանություն բառը, իսկ մեկ այլ ԱԶԿ-ական՝ Էթյեն Մահչուփյանը, 1915թ դեպքերը բացահայտորեն ցեղասպանություն է անվանում»:
Նշենք նաև, որ այսօր հայտնի դարձավ , որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը տարիքային գործոնի պատճառով ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից...
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |