Քաղաքական08:27, 16 Ապրիլ 2015
Թուրքիան հրաժարվում է հաշվի նստել ԵԽ-ի՝ կայացրած որոշման հետ
Ապրիլի 15-ին Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը դատապարտող և Թուրքիային ճանաչման կոչ անող բանաձևն անմիջապես խիստ քննադատական արձագանքի է արժանացել Թուրքիայի պաշտոնական շրջանակներում:
Անկարայի խուճապահարությունն այնքան մեծ է, որ բանաձևի ընդունումից դեռ մի անբողջ օր չանցած Թուրքիայի արտգործանախարարության գրավոր հայտարարությունից բացի թեմային քննդատաբար արձագանքել է 3 բարձրաստիճան պաշտոնյա:
Թուրքական «memurlar.com» լրատվակայքի համաձայն՝ Թուրքիայի փոխվարչապետ Յալչըն Աքդողանը Twitter-ի իր միկրոբլոգում ԵԽ-ի այս որոշման առթիվ գրել է.«Եթե ԵԽ-ն այդքան սկզբունքային, զորեղ ու դիտողունակ է, ապա թող մի կողմ դնի պատմության մասին դատարկաբանությունները և որոշակի մոտեցում դրսևորի այսօր կատարվող իրադարձությունների վերաբերյալ»:
Իսկ Թուրքիայում Եվրամիության գործերով պատասխանատու նախարար Վոլքան Բոզքըրը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ի պատասխան Թուրքիայի բարի կամքի՝ ԵԽ-ն իր այս որոշմամբ պատմությունը քաղաքական գործիք է դարձրել»: Թուրք նախարարը նաև կարծիք է հայտնել, որ ԵԽ-ն կողմնակալ ու ընտրական վերաբունք է ցուցաբերում պատմական դեպքերի նկատմամբ, ուստի ԵԽ-ի այս որոշումը Թուրքիայի համար զրոյական նշանակություն ունի:
Թուրքիայի առևտրի ու մաքսային գործերի նախարար Նուրեթթին Ջանիքլին ևս, քննադատելով ԵԽ-ի ընդունած Հայոց ցեղասպանությունը դատապարտող որոշումը, հայտարարել է, որ այդ որոշումը չի կարող որևէ բան փոխել ոչ Թուրքիայում, ոչ էլ միջազգային ասպարեզում : Ըստ նախարարի՝ սա ընդամենը քաղաքական որոշում է և որևէ կիրառական ուժ ու գործնական հետևանք չի կարող ունենալ:
«Եթե Թուրքիայի փոխարեն որևէ ոչ մուսուլման երկիր եղած լիներ, ԵԽ-ն այսպիսի որոշում չէր կայացնի», - նշել է Ջանիքլին:
Հիշեցնենք, որ Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած նստաշրջանում Եվրախորհրադարանն ընդունել է բոլոր քաղաքական խմբերի կողմից բանակցված և համաձայնեցված բանաձև` հատուկ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն կոչ է անում Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթը՝ առերեսվել իր պատմությանը, ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրանով ճանապարհ հարթել հայ ու թուրք ժողովուրդների իրական հաշտեցման համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |