Քաղաքական09:30, 17 Ապրիլ 2015
Թուրք ընդդիմադիր գործիչը ողջունել է Հռոմի պապի պատարագն ու ելույթը
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, քննադատելով Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի վարած մերժողական քաղաքականությունը, իր աջակցությունն է հայտնել Հռոմի Ֆրանցիսկոս պապին, ով ապրիլի 12-ին Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ գործածել էր «ցեղասպանություն» եզրույթը:
Թուրքիայի նախագահի «խոսափող» համարվող «Sabah» թերթի կայքը նկատել է տալիս, որ այն դեպքում, երբ պապի հայտարարությունից հետո Թուրքիայի իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը խստորեն դատապարտեցին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդի ելույթը, միայն «ԺՀԿ»-ից փաստորեն աջակցություն հնչեց:
Դեմիրթաշը, անդրադառնալով Հռոմի Պապի անցկացրած պատարագին և Թուրքիայ կոշտ արձագանքներին, նշել է. «Պապը մի բան է ասում, երեխայի նման արձագանքում են: Հասարակությանը հարկավոր է բացատրել, թե ինչպես է պետք առերեսվել հայկական իրականության հետ: Եվ դա պետականորեն արվելիք գործ է: Թե չէ «պապին չենք ընդունում» ասելով` այդ հարցը չի լուծվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |