Հասարակական07:52, 17 Ապրիլ 2015
Էրողանի՝ հայերին արտաքսելու սպառնալիքին ի պատասխան
Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող որոշման ընդունումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ինչպես նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ –AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ- CHP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունները (ԱՇԿ- MHP) և մի շարք պաշտոնյաներ հանդես եկան քննադատական հայտարարություններով:
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Դանզիկյանը մեկնաբանել է այս առթիվ Էրդողանի արած հայտարարությունները: Հիշատակելով Էրդողանի՝ «ԵԽ-ի որոշումը մեր մի ականջից կմտնի, մյուսից դուրս կգա» արտահայտությունը, Դանզիկյանը նշում է. «Սա իրականում վկայում է, որ Թուրքիան այս հարցում ռասիստական և ժխտողական մոտեցում ունի: Էրդողանն այլ ժամանակ ասում է՝ հարցը թողնենք պատմաբաններին: Հիմա պատմությունը կայացրել է իր որոշումը՝ դա ցեղասպանություն էր»:
Անդրադառնալով նաև «Հայաստանից փախչելով Թուրքիա եկած հայերի» մասին Էրդողանի հայտարարությանը՝ Դանզիկյանը նկատում է, որ Հայաստանի մասին Էրդողանի այդպիսի ձևակերպումն արհամարհական ու վիրավորական է:
«Այնինչ հայերը ոչ թե փախչում են Հայաստանից, այլ այստեղ են գալիս՝ աշխատելու: Ընդ որում, Հայաստանի հայերի մի մասը այս հողերից հեռացածների սերունդներն են»,- ընդգծում է «Ակոսի» խմբագիրը:
ԵԽ-ի որոշման դեմ ընդդիմանալիս Թուրքիայի նախագահը նաև ակնարկել էր, որ կարող է երկրից արտաքսել Թուրքիայում գտնվող հայերին: Այս առթիվ Դանզիկյանը գրում է.«Deport» բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է «աքսոր», «տեղահանություն»: Այսպիսով ԱԶԿ-ն որքան էլ բարեփոխումների կուսակցություն համարվի, նրա ներկայացուցիչները անցել են պաշտոնական գաղափարախոսության դպրոցը: Ես գիտեի, որ նրանք չեն ընդունելու ցեղասպանությունը: Բայց գոնե հանուն արդարության պետք է ընդունեին ու ասեին, որ 1915թ այս հողերում հայերի հանդեպ չարիք է գործվել»:
Ըստ թուրքական «demokrathaber» լրատվակայքի՝ թուրք պրոֆեսոր Գենչայ Գյուրսոյն էլ այս առթիվ նկատել է, որ եթե Էրդողանն արտաքսման սպառնալիքներով լի քաղաքականությամբ իր կուսակցության հետ հաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում, ապա վտանգավոր դրություն կստեղծվի ոչ միայն հայերի, այլև քրդերի և Թուրքիայի այլ ազգային փոքրամասնությունների համար:
«Հունիսի 7-ի ընտրություններում մենք կարող ենք հասնել իշխանափոխության՝ աջակցելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ – HDP) հաղթանակին և նրա խորհրդարան մտնելով՝ կանխարգելել նախագահական համակարգի ներդրումը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Նշվում է, որ ամենապահանջված մասնագիտությունների ցանկը պարզելու համար կատարվել է 34.736 հարցում։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Եվրոպայի վիճակագրական ինստիտուտն իրականացրած հետազոտույթունների արդյունքների հիման վրա կազմել է օտար լեզուներ իմացող բնակչությամբ երկրների ցանկը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Ստամբուլում մեկնարկած «Ոճիր և պատիժ ֆիլմի 14-րդ միջազգային փառատոնի» շրջանակներում 60 ֆիլմ է ցուցադրվել, որից միայն մեկն է եղել քրդերեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |