Ցեղասպանություն11:48, 20 Ապրիլ 2015
Դատապարտում ենք Գերմանիայի 100-ամյա լռությունը և Թուրքիայի 100-ամյա ժխտողականությունը. բողոքի ակցիա Բեռլինում (լուսանկարներ)

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 18-ին Բեռլինում Թուրքիայի դեսպանատան առջև անցկացվել է բողոքի ակցիա: Ցուցարարները դատապարտել են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը և կոչ արել Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Միջոցառումը կազմակերպվել էր «Ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբ» կազմակերպության կողմից:
«Մենք ամեն տարի այս օրերին հավաքվում ենք այստեղ՝ դատապարտելու ու հիշատակելու Հայոց ցեղասպանությունը: Այս տարի մենք դատարտում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Գերմանիայի 100-ամյա լռությունը և Թուրքիայի 100-ամյա ժխտողականությունը», -ասել է կազմակերպության նախագահ Թեսսա Հոֆմանը:
«Որոշ ազգայնամոլ ընկերներս բացասական են արձագանքում նմանատիպ միջոցառումներին իմ մասնակցությանը: Երբեմն նույնիսկ ազգի դավաճան են ինձ ասում: Բայց քանի որ ինքս ինձ ազգի դավաճան չեմ համարում, նրանց ասածներից չեմ վրդովվում»,-ասել է Էքին Աբլան:
Դեսպանատան մոտից ցուցարարները քայլերթով շարժվեցին դեպի Անգելա Մերկելի նստավայր, որտեղ Գերմանիայի կանցլերի ներկայացուցչին հանձնեցին նամակ` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
.jpg)




Լուսանկարները ` Սուրեն Վարդերեսյանի
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |