Քաղաքական17:29, 20 Ապրիլ 2015
Թուրքիայի վարչապետն օսմանցի հայերի ժառանգներին ցավակցական ուղերձ է հղել
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 1915-ին Օսմանյան կայսրությունում սպանված հայերի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ:
Ինչպես հայտնում է Թուրքիայի կառավարության պաշտոնական կայքը, Դավութօղլուի հայտարարության մեջ նշված է.
«Դարերով խաղաղության մեջ եղբայրաբար ապրած էթնիկ և կրոնական տարբեր պատկանելիության բազմաթիվ օսմանցի քաղաքացիներ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին իրենց հիշողության մեջ խոր հետք թողած անասելի ցավեր են ապրել:
Մենք, որպես առաջին աշխարհամարտի ժամանակ այդ ցավերն ապրած տարբեր կրոնական և էթնիկ պատկանելություն ունեցող ազգերի ժառանգներ, հասկանում ենք կատարվածը, հարգում սպանված անմեղ օսմանցի հայերի հիշատակը և մեր ցավակցությունը հայտնում նրանց ժառանգներին:
Օսմանցի հայերի հիշատակին ու հայկական մշակութային ժառանգությանը տեր կանգնելը Թուրքիայի համար պատմական և հումանիտար պարտք է:
Ահա այս ըմբռնումով է, որ այս տարվա ապրիլի 24-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից կազմակերպվելիք արարողությամբ օսմանցի հայերի հիշատակը կոգեկոչվի նաև Թուրքիայում, ինչպես դա արվում է ողջ աշխարհում:
Ինչպես մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչապետության օրոք` 2014-ի ապրիլի 23-ին հղված ցավակցական ուղերձում էր ասվում, շատ ավելի իմաստալից կլիներ, եթե Թուրքիան և Հայաստանն իրենց վայել կերպով միասին հիշեին օսմանցի հայերին:
Հուսով ենք, որ կորդեգրվի այնպիսի հասուն և ողջամիտ կեցվածք, որի արդյունքում պատմությունը քաղաքականության գործիքի չի վերածվի:
Չէ՞ որ Անատոլիայի հնագույն քաղաքակրթությունը մեզ սովորեցրել է տեր կանգնել մեր պատմությանը, միասին հիշել ուրախությունն ու վիշտը, միասին վիրակապել մեր վերքերը և միասնաբար հայացք հառել ապագային»:
Հիշեցնելով Հրանտ Դինքի սպանության հերթական տարելիցին հղած իր ուղերձը` Թուրքիայի վարչապետը հնարավոր է համարում երկու ժողովուրդների փոխըմբռնումը և միասին ապագային նայելու հասունության ձեռքբերումը:
«Այսօր էլ մենք ակնածանքով ենք հիշում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններին զոհ գնացածներին` առանց խտրականություն դնելու նրանց ցավերի միջև, քանի որ դա է պահանջում մեր ունեցած պատմական պատասխանատվությունը և մարդկային պարտքը:
Մյուս կողմից էլ հավատացած ենք, որ մեր ցավերի մեղմացման համար սպանվածներին հիշելու չափ նույնքան կարևոր է անցյալի հետ ճշմարտապես առերեսվելը:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերի պատճառները և պատասխանատուներին բացահայտելը հնարավոր է: Թե չէ ամեն ինչ կրճատելով մինչև մեկ բառի մեջ խտացնելը, պատասխանատվության ընդհանրացման միջոցով դա միայն թուրք ազգի վրա բեռնելը, ատելության խոսքերին միացնելը խնդրահարույց է թե խղճի և թե իրավական առումով:
Մեկ դար առաջ թուրք և մահմեդական օսմանցի քաղաքացիների տեղահանությունն ու կոտորածների խորը հետքերը մինչև օրս էլ մեր հիշողությունից անջնջելի են մնացել:
Այս իրողությունն անտեսելը, ցավերի միջև տարբերակում դնելը և պատմական և խղճի տեսանկյունից սխալ են և անընդունելի:
Այդուհանդերձ անցյալում մեր թողած տարիները ցույց են տվել, որ բախվող հիշողությունները միմյանց հակադրելը արդյունավետության չի բերում: Դրա համար հարկավոր է հարգանք ցուցաբերել օսմանցի բոլոր քաղաքացիների խղճին ու հիշողությանը և ականջալուր լինել նրանց ձայնին:
Ճշմարտությանը հասնելու համար բավարար կլինեն արդար հիշողությունը, միմյանց ապրումակցելը, հարգալից լեզուն և ողջախոհ ու օբյեկտիվ հայացքը:
Թուրքիան բոլոր տեսակետների ազատ արտահայտմամբ, ազատ քննարկմամբ, ամեն տեսակ փաստաթղթի և տեղեկության հետազոտման համար նպաստավոր միջավայրի ապահովմամբ դրական քայլեր է կատարում համատեղ ապագա կառուցելու նպատակի ուղղությամբ:
Այժմ մենք, որպես 100 տարի առաջ ուրախության ու տխրության նույն ճակատագիրը կիսած երկու ժողովրդի ժառանգներ, մեր ուսերին ընկած ընդհանուր պատասխանատվություն ունենք, դա 100 տարվա վերքերը կապելն է և մարդկային շփումներ վերահաստատելը:
Թուրքիան այս պատասխանատվությանն անհաղորդ չի մնալու և շարունակելու է բարեկամության և խաղաղության համար անել հնարավոր ամեն բան: Բոլոր 3-րդ կողմերին էլ կոչ ենք անում պատմական վերքերը պատռելու փոխարեն ապավինեն արդար հիշողությանը և ընդհանուր խաղաղարար ապագային միտված դիրքորոշմանը:
Այս մտքով ու զգացողությամբ էլ հարգանքով հիշում ենք 1915-ի տեղահանության ժամանակ կյանքները կորցրած օսմանցի հայերին ու ևս մեկ անգամ ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը կայացել է նախագահական պալատում։
Այցը ծրագրվում է 2025-ին։ Այն իրականացվելու է քրիստոնեական եկեղեցու առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակը նշելու համար։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գյուրբյուզ Չափանը անդրադարձել է հայ-թուրքական կարգավորման գործընթացին, պատմել Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման, Գորշ գայլերի առաջնորդի կողմից աջակցություն ստանալու և ցեղասպան հորեղբոր մասին։
Էրդողանը նշել է, որ իսլամը ծառայում է որպես թուրքերին, քրդերին, արաբներին և այլ էթնիկ խմբերին կապող ցեմենտ՝ կազմելով Թուրքիայում հասարակական միասնության հիմքը։
Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:
«Մենք այնտեղ (ԱՄՆ-ում) 6 հատ F-35 ինքնաթիռ ունենք։ Հիմա, երբ տեսան, որ մենք «Kaan» ենք ստեղծում, նրանց վերաբերմունքը փոխվել է»,-նշել էր Յաշար Գյուլերը։
Նախարար Գյուլերը նշել է, որ S-400-ը կօգտագործվի միայն այն դեպքում, երբ օդային հարձակման սպառնալիքը հասնի շատ բարձր մակարդակի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |