Տարածաշրջան11:51, 21 Ապրիլ 2015
Radikal. Թուրքիան Եվրոպայում տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը»

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ ապրիլի 24-ին, ընդամենը մի քանի օր է մնացել, և Անկարան արդեն խուճապի մեջ է: Նման կարծիք է հայտնել Թուրքական «Radikal» պարբերականի վերլուծաբան Սերքան Դեմիրթաշը: Նա վերլուծել էպաշտոնական Անկարայի քայլերն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջացրած իրարանցումը Թուրքիայում:
«Անկարան փորձում է զգացնել չտալ, բայց միմյանց հաջորդող բանաձևերի պատճառով մեծապես անհանգստացած է» - նկատել է տալիս Դեմիրթաշն ու անդրադառնում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից նախօրեին հրապարակված ցավակցական հայտարարությանը: Ըստ նրա Դավութօղլու հայտարարությունը Էրդողանի նախորդ տարվա ուղերձից տարբերվում է մասնավորապես այն բանով, որ հրապարակվել է ոչ թե ապրիլի 24-ից մեկ, այլ չորս օր առաջ:
«Կարելի է ասել, որ այդպիսով Անկարան նպատակ ունի Թուրքիայի այd ժեստը երկար պահել օրակարգում, որպեսզի խոսվի, քննարկվի և իր ազդեցությունն ունենա բոլոր այն երկրների վրա, որոնք կարող են ցեղասպանությունը ճանաչելու մտադրություն ունենալ»:
Բացի այդ Դավութօղլուի հայտարարության մեջ ուշագրավ նորույթը, ըստ Դեմիրթաշի, այս տարի ապրիլի 24-ին Պոլսի Հայոց պատրիարքարանում կայանալիք պատարագի մասին հիշատակումն է, որը կարող է գնահատվել որպես Թուրքիայի կողմից փորձ՝ հասկանալու ապրիլի 24-ի իրողությունը և նոր կերպ արտահայտվելու:
Դեմիրթաշը նաև նշում է, որ բոլորովին պատահական չէ Դավութօղլուի ցավակցական հայտարարության հրապարակումը հենց այն օրը, երբ պարզ դարձավ, որ Գերմանիան, ամենայն հավանականութամբ, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ ապրիլի 24-ին հաստատելով ցեղասպանության վերաբերյալ Բունդեսթագում ներկայացվելիք բանաձևը:
«Դավութօղլուի հայտարարության այն տողը, թե «մենք կոչ ենք անում բոլոր երրորդ կողմերին՝ ոչ թե փորփրելու պատմական վերքերը, այլ որդեգրելու արդար հիշողության և համերաշխ ապագայի տեսլականի վրա հիմնված մոտեցում», իրականում ուղղված է Գերմանիային և բոլոր այն երկրներին, որոնք այս պահին գտնվում են Հայոց ցեղասպանության ճանաչման նախաշեմին: Այլ կերպ ասած Դավութօղլուի այս խոսքերը կարող են գնահատվել իբրև նախազգուշացում», -գրում է Դեմիրթաշը:
Ըստ հեղինակի՝ եթե Եվրախորհրդարանի՝ ապրիլի 24-ից ընդամենը մի շաբաթ առաջ ցեղասպանության վերաբերյալ ընդունած որոշումից հետո հիմա էլ Գերմանիան միանա ցեղասպանությունը ճանաչած եվրոպական առաջատար երկրներին՝ Ֆրանսիային, Հոլանդիային, Հունաստանին և մյուսներին, ապա կարելի է ասել, որ Թուրքիան Եվրոպայում արդեն տանուլ է տվել «ցեղասպանության պայքարը»: Դա նաև բացասաբար կազդի Եվրամիությանն անդամակցելու թուրքական գործընթաց ի վրա:
Հոդվածագիրը նաև նկատել է տալիս, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հենց ապրիլի 24-ի նախօրեին մեկնել է ԱՄՆ, որպեսզի կանխի ապրիլի 24-ին սպասվելիք Օբամայի ելույթում «ցեղասպանություն» տերմինի գործածումը:
Ամփոփելով, հեղինակը եզրակացնում է. «Թուրքիան փորձում է զգացնել չտալ, սակայն ակտիվ դիավանգիտական գործունեություն է ծավալում, որպեսզի ապիլի 24-ից հնարավորինս քիչ վնասներ կրի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»

«AFAD»-ի հայտարարության համաձայն՝ հետցնցումները կանխատեսվել է, որ կմեղմանան և կավարտվեն առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի տրանսպորտի նախարարի հետ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։
«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Գազայում հումանիտար իրավիճակը և հրադադարի շուրջ բանակցություններում առկա վերջին զարգացումները։
Ֆիդան․«Ինչպես «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը (ԻՊ) դուրս եկավ ասպարեզից, այնպես էլ PKK-ն դուրս կգա: Կա՛մ իր կամքով՝ խաղաղության և հանգստության մեջ, կա՛մ այլ կերպ»
«Ես քաղաքական հավակնություններ չունեմ: Ինձ հաճախ են հարցնում այս մասին, բայց ես կցանկանայի մնալ ոչ կառավարական հատվածում»։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |