Ցեղասպանություն12:09, 21 Ապրիլ 2015
Մահչուփյան. «Թուրքերը որոշ պարզ ճշմարտություններ պետք է տեսնեն»
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պատվավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս անգամ Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հոդված է հրապարակել, որում նշում է, որ շատ պարզ բաներ կան, որոնք թուրքերը պետք է տեսնեն: Եվ այդ պարզ ճշմարտություններից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն 1915 թվականի աքսորը ցեղասպանություն է, և այլ բան կարծելու հնարավորություն իսկ չի թողնում:
Մահչուփյանն իր «Որոշ պարզ ճշմարտություններ» վերնագրով հոդվածում գրում է, որ հայերը տարածվելով աշխարհով մեկ իրենց ինքնությունը և մշակույթը պահպանելու համար միջոցներ էին փնտրում: Ըստ Մահչուփյանի` այդ փնտրտուքի համար հիմք դարձավ «աշխարհով մեկ սփռվելը» հիշողության մեջ վառ պահելու գաղափարը: Իսկ հետագայում ասպարեզ բերված «ցեղասպանություն» բառը դարձավ այդ «հիշողությունը վառ պահելու» գործընթացի գաղափարական հենքը:
Մահչուփյանը գրում է. «Հայոց ցեղասպանություն» տերմինը կարճ բնորոշումն է այն ամենի, ինչը տեղի է ունեցել, և այն, ինչը հայերը կորցրել են ու ավելին ասելու կարիք չի մնում: Այս տեսանկյունից «ցեղասպանություն» եզրույթը հայերի համար ունեցել և օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն: Օգտակարն այն էր, որ յուրաքանչյուր ընտանիքի դառը անցյալը դառնում էր համընդհանուր ցավի մի մասը: Միաժամանակ վնասակար էր, քանի որ տեղի ունեցածը գաղափարականացվում էր, քաղաքականացվում և ներկայացվում որպես մարդկային զգացմունքայնությունից անդին մի առաքելություն»:
Մահչուփյանը գրել է նաև թուրքերի վրա տեղի ունեցած իրադարձությունների օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն մասին: Նա նշում է, որ Թուրքիայի ոչ հայ քաղաքացիները այդ մասին իմանում են կեղծված պատմության միջոցով: «Պետական քարոզչությունը, որը հանցագործին և տուժողին տեղերով փոխել է, ինչպես նաև խաբեությունը, թուրքերի վրա էլ օգտակար (առողջացնող) և վնասակար (հիվանդացնող) ազդեցություն են թողել: Մի կողմից թուրքերին հնարավորություն տրվեց նոր ինքնություն ձևավորել՝ մոռացության տալով կայսրության անկման ցավը և գաղթով հեռացող ցավերը: Իսկ մյուս կողմից չկրթված լայն զանգվածները ստիպված եղան օտարանալ իրենց պատմությունից ու մշակույթից և փարվել մակերեսային ինքնության:
Այժմ բոլորը ինչպես իրենք իրենց հետ, այնպես էլ այլոց հետ. կամա թե ակամա առերսվում են: Կա մի պարզ ճշմարտություն, որ թուրքերը պետք է տեսնեն՝ ՄԱԿ-ի սահմանմամբ 1915-ի տեղահանությունն այլ կերպ հնարավոր չէ բնորոշել, քան ցեղասպանություն: Բավականին լայնածավալ սահմանման մեջ ցեղասպանություն է համարվում որոշակի էթնիկ խմբին, կամ դրա մի հատվածին իր պատկանելության պատճառով ոչնչացնելը, վնաս հասցնելը կամ մշակույթը ոչնչացնելը: Երեխաներին իրենց մայրերից բաժանելը նույն բառով է բնորոշվում՝ ցեղասպանություն»,- գրել է Մահչուփյանը՝ նշելով, որ «ցեղասպանության» սահմանման մեջ կարևոր է նաև «նպատակի» առկայությունը:
Հոդվածագիրը, անդրադառնալով երիտթուրքերի դիտավորության առկայությանը, գրում է, որ եթե անգամ հայ գաղթականների առաջին քարավանների համար հնարավոր է խոսել «բարի մտադրությունների» մասին, ապա հաջորդ քարավանների դեպքում արդեն նման բան դժվար է ասել: Նա հիշեցրել է, որ տեղահանության քարտեզը ընդգրկում է ամբողջ երկիրը, իսկ հայ տղամարդկանց նախօրոք զորակոչում էին, հետո բանվորական վաշտերում զինաթափում: Մահչուփյանը նաև ավելացնում է, որ երիտթուրքերի կենտրոնի, «Թեշքլիաթ-ի Մահսուսի» (Հատուկ կազմակերպություն) և այդ ժամանակվա Ներքին գործերի նախարարության՝ տեղահանության հարցերով պատասխանատու վարչության արխիվներն ամբողջությամբ այրվել են: Ըստ Մահչուփյանի՝ այն ժամանակ մոտ 2.500 եկեղեցի և 2.000 դպրոցի ու մարդկանց ունեցվածքի առգրավվումը, ինչպես նաև հանրապետական շրջանում ևս բացեիբաց շարունակված այդ քաղաքականությունն ավելի ամբողջական է դարձնում տեղի ունեցածը:
«Կարճ ասած, այս աշխարհում, երբ ամեն մի վայրագություն «ցեղասպանություն» են անվանում, իրատեսական չէ ակնկալել, որ 1915 թվականը դուրս մնա այդ սահմանումից»,- եզրափակել է Մահչուփյանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |