Մշակութային09:03, 22 Ապրիլ 2015
Թուրքական կայք. «Ամոթի 100 տարի, հիշատակի համերգ Ստամբուլում»

Թուրքիայի «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) ընկերության և «Քալան» երաժշտական նախաձեռնության (Kalan Müzik) համագործակցությամբ ապրիլի 22-ին Ստամբուլում կկազմակերպվի համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների հիշատակին:
Այս մասին հայտնող թուրքական «evrensel.net» լրատվակայքը Հայոց ցեղասպանությանը հաջորդած մեկ դարը բնորոշել է որպես ամոթի 100 տարի:
Ըստ աղբյուրի՝ համերգը, որը կրում է «In Memoriam / 24 Ապրիլ – 1915 թուին դէպի մահը ղրկուած Հայ մտաւորականներու յիշատակին» խորագիրը, կմեկնարկի այսօր երեկոյան, Թուրքիայի ժամանակով ժամը 20:30-ին և ուղիղ միացմամբ հասանելի կլինի kalan.com կայքում:
«1915-ի ապրիլի 24-ին ձերբակալված և աքսորի ճանապարհին սպանված հայ մտավորականների, գրողների և բանաստեղծների հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Քարդեշ թյուրքյուլեր» խումբը, մշակույթի գործիչներ Արա Դինքչյանը, Էրքան Օղուրը, Հասմիկ Հարությունյանը, Էյլին Խաչատուրյանը, Գագիկ Մուրադյանը, Դավիթ Մայորալը, Շահան Արծրունին, Հայկ Սարըքույումջյանը: Երեկոյին առաջին անգամ կհնչի Զյուլֆու Լիվանելիի «Փառք Կոմիտասին» (Hommage to Gomidas) ստեղծագործությունը: Նաև կլինեն ընթերցումներ հայ բանաստեղծների և գրողների ստեղծագործություններից», - տեղեկացնում է թուրքական լրատվամիջոցը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։

Եկեղեցուն զուգահեռ վերանորոգվելու է հարակից տարածքում գտնվող և նախկինում ÇEK-ի կողմից շահագործված շենքը, որը ևս մշակութային կենտրոնի մի մասն է կազմելու:

Նշվում է, որ Ուրֆայում գտնվող հայկական եկեղեցու մի մասը փլուզվել է երկրաշարժի հետևանքով, իսկ մյուս մասը՝ վերածվել մզկիթի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:
«Մեր ջրի աղբյուրների արդյունավետ օգտագործումն ու ճիշտ կառավարումը ոչ թե ընտրություն է, այլև ազգային անվտանգության խնդիր»։
Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Թուրքական «Area» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 26 շրջանում հեռախոսային սոցհարցում է անցկացրել քաղաքական ուժերի վերաբերյալ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |