Քաղաքական10:28, 22 Ապրիլ 2015
Վատիկանը չեղյալ է հայտարարել իր մասնակցությունը Գալիպոլիի միջոցառումներին

Թուրքական լրատվամիջոցները, հղում տալով Վատիկանում Թուրքիայի դեսպանությունից ստացված տեղեկությանը, հայտնում են, որ Գալիպոլիի մարտերի 100 ամյակի պետական միջոցառումներին մասնակից հյուրերի մեջ այլևս չի լինելու Վատիկանի ներկայացուցիչը:
Թուրքիայի արտգործնախարարության հրավիրյալների ցուցակում նախապես ընդգրկել էր նաև Վատիկանի եկեղեցու Արդարադատության և խաղաղության խորհրդի նախագահ կարդինալ Պետրոս Կոդվո Ափփիահ Թուրքսոնի անունը: Այժմ արդեն նրա մասնակցությունը չեղյալ է հայտարարվել, իսկ որպես պատճառաբանություն նշվել է կարդինալի վատառողջությունը:
Տեղեկացնենք, որ այն բանից հետո, երբ Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի կողմից ապրիլի 12-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում մատուցվեց պատարագ, Անկարան խորհրդակցությունների նպատակով հետ կանչեց Վատիկանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Մեհմեթ Փաչաջըին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:

Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:

Այս մասին համապատասխան հուշագիրը ստորագրվել է երկու կողմերի առողջապահական գերատեսչությունների ղեկավարների միջև:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |