Ցեղասպանություն11:48, 22 Ապրիլ 2015
Գերմանացի պատգամավոր. «Պատմությունից դասեր քաղելու պատասխանատվությունն ինձ տարավ Հայաստան»
Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավոր, «Կանաչների կուսակցության» անդամ Էքին Դելիգյոզը, «Ermenihaber.am»-ի հետ զրույցում, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, նշել է. «Վերջերս Գերմանիայի նախագահն իր ելույթներից մեկում ասաց, որ լինել որևէ երկրի քաղաքացի, չի նշանակում լինել միայն սոցիալական կյանքի մի մասնիկ: Այո, դա կարևոր է, բայց դա նշանակում նաև լինել այդ երկրի պատմության մի մասնիկը և կրել պատասխանատվություն այդ պատմության համար: Ու եթե անկեղծ լինեմ, ապա իմ առաջին արձագանքն այդ հայտարարությանն այն էր, թե ինչու պիտի պատասխանատվություն կրենք նախնիների արածների համար: Բայց հետո հասկացա, որ նա իրավացի է: Ինձ համար լինել գերմանացի պատգամավոր, չի նշանակում նայել պայծառ ապագային: Մենք ունենք պատասխանատվություն` դասեր քաղել մեր պատմությունից, որպեսզի անցյալի ողբերգությունները չկրկնվեն ապագայում: Ես պատասխանատու եմ դրա համար և սա պարզապես նախադասություն չէ»:
Դելիգյոզը, նշելով, որ հենց այդ պատասխանատվությունն էլ այն դրդապատճառն էր որն իրեն վերջերս տարավ Հայաստան, ասաց. «Այցիս ամենածանր պահը թերևս հայ-թուրքական սահմանի մոտ լինել էր: Ինձ համար իսկապես շատ ծանր ու զգացմունքային պահ էր. կանգնել ու նայել այն երկրի կողմը, որի մի մասնիկն եմ ես, ինչքան էլ գերմանացի լինեմ, իմ նախնիները թուրքեր են: Տեսնել մյուս կողմը այդքան մոտ, բայց այդքան հեռու միաժամանակ: Տեսնել երկու կողմի մարդկանց ու գիտակցել, որ նրանց` միմյանց մոտենալու ճանապարհը փակ է»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության իրականացման մեջ Գերմանիայի դերին` Դելիգյոզը նշեց, որ Գերմանիայում կան հետազոտող խմբեր, որոնք զբաղվում են այդ խնդրի ուսումնասիրությամբ և ֆինանսավորվում են խորհրդարանի կողմից:
Նշենք, որ Էքին Դելիգյոզը մարտի 12-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակության կազմում այցելել էր Հայաստան: Նրանք Հայաստանում այցելել էին Ծիծեռնակաբերդ և կոչ արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 24-ին Բունդեսթագում հատուկ նիստ է հրավիրվելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Կողմերը քննարկել են նավերի տեխզննման, ծովային վարժանքների, ծովահենների զբաղվածության, ծովային զբոսաշրջության, ծովային առևտրի վերաբերյալ հարցեր։
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |