Միջազգային13:12, 22 Ապրիլ 2015
ԵԽԽՎ-ում թուրք պատգամավորներից միայն 2-ն են հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Ըստ թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah» պարբերականի՝ ԵԽԽՎ-ի՝ «Իսլամական պետությունն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման մասին մի զեկույցի ժամանակ ելույթ ունեցած հայ պատգամավորը, որի անունը աղբյուրը չի նշում, ընդգծել է, որ ԻՊ-ն այսօր Միջին Ասիայում քրիստոնյաների ցեղասպանություն է իրականացնում ճիշտ այնպես, ինչպես Օսմանյան կայսությունում թուրքերն են արել հայերի նկատմամբ:
Ապա ԵԽԽՎ նախագահից խնդրել է, որպեսզի վեհաժողովի անդամները հարգեն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ: Սակայն թուրք և ադրբեջանցի պատվիրակությունների անդամները՝ Դենիզ Բայքալը և թուրքական իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ադրբեջանցի պատգամավորները հրաժարվել են հարգել ցեղասպանության զոհերի հիշատակը և ոտքի չեն կանգնել:
Միայն երկու թուրք պատգամավոր Գյուլսում Բիլգեհան Թոքերը և Նազըմ Գյուրն են հոտնկայս հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ինչի պատճառով քննադատության թիրախ են դարձել իրենց հայրենակիցների և հայրենի լրատվամիջոցների համար: Նրանք ներկայացնում են թուրքիայի ընդդիմադիր քաղաքական ուժերից երկուսին. Թոքերը` «ժողովրդահանրապետական» կուսակցությանըմ իսկ Գյուրը` «Ժողովուրդների դեմոկրական կուսակցությանը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին 13 երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ։

Հանդիպմանը կողմերը կքննարկեն երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքերի վերսկսման հարցը։

Նշվում է, որ 2100 թվականին աշխարհի ամենաշատ բնակչություն ունեցող երկրները կլինեն Աֆրիկայից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |